ՔԶՀՀ-ն 2009 թ.-ին իրականացրել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի ԿԿԶ և ՀԶՌԿ ծրագրերի գնահատում և Հայաստանում ՀԿ կայունության և համայնքային զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը:
ՔԶՀՀ-ի կողմից հետազոտվել և թղթին են հանձնվել ՀԿ-ների կայունության և համայնքային զարգացման առկա մոդելները, որտեղ իրականում շատ բարդ համակարգ էր գործում: Գործարկվել է համակցված մեթոդ` քանակական հարցազրույցներ, ֆոկուս-խումբ, քննարկումներ, փաստաթղթերի վերանայում և փորձագետների հետ անհատական հարցազրույցներ:
Հետազոտության արդյունքում պատվիրատուին հանձնվեց մի համապարփակ զեկույց, որտեղ առկա էին զարգացման գործակալություններին և դոնորներին ուղղված խորհուրդներ, ՀԿ-ների կայունության ապահովման մեխանիզմներ:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: