ԵՀՀ-ի ԿԿԶ և ՀԶՌԿ ծրագրերի գնահատում և Հայաստանում ՀԿ կայունության և համայնքային զարգացման մեխանիզմների ուսումնասիրություն-2009թ.

ՔԶՀՀ-ն 2009 թ.-ին իրականացրեց Եվրասիա համագործակցության հիմնադրամի ԿԿԶ և ՀԶՌԿ ծրագրերի գնահատում և Հայաստանում ՀԿ կայունության և համայնքային զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը:

ՔԶՀՀ-ի կողմից հետազոտվեց և թղթին հանձնվեց ՀԿ-ների կայունության և համայնքային զարգացման առկա մոդելները, որտեղ իրականում շատ բարդ համակարգ էր գործում: Համակցված մեթոդ գործարկվեց` քանակական հարցազրույցներ, ֆոկուս-խումբ-քննարկումներ, փաստաթղթերի վերանայում և փորձագետների հետ անհատական հարցազրույցներ:

Հետազոտության արդյունքում պատվիրատուին հանձնվեց մի համապարփակ զեկույց, որտեղ առկա էին զարգացման գործակալություններին և դոնորներին ուղղված խորհուրդներ, ՀԿ-ների կայունության ապահովման մեխանիզմներ: