Ռազմավարական պլանավորում

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և այն աշխատակիցներին/անդամներին, որոնք ներգրավված են կազմակերպության ռազմավարական պլանավորման, ղեկավարման եւ առաջնորդման գործընթացներում: Դասընթացը նախատեսված է տրամադրելու գործնական աջակցություն այն կազմակերպություններին, որոնք նախապատրաստվում են կամ գտնվում են Ռազմավարական պլանի (ՌՊ) մշակման կամ վերանայման փուլում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • ձեռք կբերեն ռազմավարական պլանավորման գործընթացի և փուլերի վերաբերյալ համակարգված գիտելիքներ,
  • ՌՊ իրականացման գործիքների վերաբերյալ պրակտիկ հմտություններ և փորձ կունենան,
  • նոր հմտություններ ու նոր փորձ կկուտակեն ՌՊ գործընթացներ իրականացնելու համար:

Դասընթացի թեմաները և մեթոդները

Դասընթացը անդրադառնում է հետևյալ թեմաներին.

  • Ռազմավարական պլան. օգուտներ և սահմանափակումներ
  • Հեռանկարի սահմանում
  • Ռազմավարական պլանավորման գործընթացը
  • Գործընթացի պլանավորում
  • ՌՊ գործընթացի պլանի մշակում
  • Իրավիճակի վերլուծություն
  • Ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
  • Ռազմավարական ուղղությունների և նպատակների սահմանում
  • Ռազմավարության ընտրություն
  • Ռազմավարական խնդիրների ձևակերպում
  • ՌՊ ռեսուրսների գնահատում և պլանավորում
  • Ռազմավարական պլանի համապարփակ փաստաթղթի մշակում և հաստատում
  • ՌՊ վերահսկման պլանի մշակում
  • Ռազմավարական պլանի իրականացում և վերանայում

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, գործնական առաջադրանքների կատարում:

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 12 ժամ:

Արձագանքներ դասընթացի մասին

“Ինձ այս դասընթացը հնարավորություն կտա վերանայել  մեր ռազմավարական պլանը, ինչպես նաև աշխատել  կազմակերպության թույլ  կողմերի զարգացման վրա”:

 Ալիսա Գալստյան, կամավոր, “ԸԻԿ” Սիսիան մասնաճյուղ