Աշխատակազմ

Գագիկ Վարդանյանը ՔԶՀՀ-ի տնօրենն է 2017թ.-ի սեպտեմբերից, Էլ. փոստ՝   gagik.vardanyan@cdpf.am

 

Ամալյա Գալստյանը ՔԶՀՀ-ում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ: Ամալյան տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ա. Գալստյանն ունի ֆինանսական հաշվառման, աուդիտորի, նաև այդ ոլորտում ուսուցումների (ներառյալ՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող) բազմամյա փորձ, աշխատել է ՊԵԿ-ում և ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես թրեյներ, ՀՀ ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես գիտնական, և այլն: Էլ. փոստ՝   amalia.galstyan@cdpf.am    

 

Նունե Ղազարյանը ՔԶՀՀ-ում աշխատում է 2018 թվականի փետրվար ամսից՝ որպես հասարակայնության հետ կապերի և գրասենյակային գործերի համակարգող: Նունեն մասնագիտությամբ լրագրող է, ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Որպես լրագրող՝ թղթակցել է մի շարք թերթերում և առցանց լրատվամիջոցներում: Էլ. փոստ՝   nune.ghazaryan@cdpf.am