Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում
Ընդհանուր նկարագիր
Տվյալ դասընթացը հասցեագրված է այն առևտրային և ոչ-առևտրային այն կառույցներին, որոնք գիտակցում են կազմակերպական զարգացման պատշաճ մակարդակի անհրաժեշտությունը կազմակերպության գործունեության արդյունավետության և ռեսուրսների ռացիոնալ կառավարման համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
- կծանոթանան կազմակերպական զարգացման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին
- կկարողանան գնահատել իրենց կազմակերպության զարգացման մակարդակը, ուժեղ և թույլ կողմերը` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար
- ձեռք կբերեն ընդհանուր գիտելիքներ կազմակերպական զարգացման ոլորտների վերաբերյալ
- նախնական փորձ ձեռք կբերեն կազմակերպական զարգացման հետ կապված որոշ փաստաթղթերի մշակման գործում
- կբացահայտեն կազմակերպական զարգացման նշանակությունը կազմակերպության առաջընթացի համատեքստում
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները.
- Կազմակերպական զարգացման (ԿԶ) գաղափարը, նշանակությունը կազմակերպության կյանքում
- ԿԶ հասկացությունը և նշանակությունը կազմակերպության համար
- կազմակերպության զարգացման փուլերը
- ԿԶ հիմնական սկզբունքները
- արտաքին և ներքին միջավայրի գործոնները
- Կազմակերպական զարգացման ոլորտներ
- ղեկավարում և ռազմավարական պլանավորում
- գործառնական կառավարում
- ֆինանսական կառավարում և կայունություն
- մարդկային և նյութական ռեսուրսներ
- ծրագրեր և ծառայություններ
- արտաքին հարաբերություններ
- Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում
- ռազմավարական պլանավորում և կառավարում
- մարդկային ռեսուրսների կառավարում
- ղեկավարման համակարգ
- հաղորդակցության և տեղեկատվական համակարգ
- կազմակերպության կարգեր և ընթացակարգեր
- ծրագրի կառավարում
Դասընթացը կիրականացվի ինտերակտիվ եղանակով, համադրելով ներկայացման, անհատական ու խմբային գործնական աշխատանքների, վարժությունների մեթոդները:
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 15 ժամ:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: