Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հայտարարություն
Թափուր աշխատատեղ ՔԶՀՀ-ում

...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն          Տնօրեն

Դրույք             Լրիվ դրույք

Սկիզբ              հունիս 2017

Վայր               Երևան, Հայաստան

Ընդհանուր նկարագիր

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) 2006 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համագործակցության զարգացման, նրանց խորհրդատվության ու ֆինանսավորման տրամադրման և կարողությունների զարգացման միջոցով:

Ներկայումս ՔԶՀՀ-ն գտնվում է անցումային փուլում և կազմակերպությանը անհրաժեշտ է նախաձեռնող, մոտիվացված և նպատակասլաց առաջնորդ՝ նոր նախաձեռնություններ, գործընկերություններ զարգացնելու և կազմակերպությունը խթանելու համար:

Հիմնական պարտականություններ

1.      Համակարգել ՔԶՀՀ ռազմավարական, տարեկան և այլ պլանների մշակումը և վերահսկել դրանց իրականացումը՝ ըստ կազմակերպության առաքելության։

2.      Պրոակտիվ կերպով ներկայացնել ՔԶՀՀ-ը միջազգային, պետական և տեղական մարմինների հետ հարաբերություններում՝ խթանելով կազմակերպության համագործակցությունը և ծառայությունները։

3.      Առաջնորդել և համակարգել ֆոնդահայթայթման գործունեությունը։

4.      Համակարգել ՔԶՀՀ ֆինանսական պլանավորման, վերլուծության և հաշվետվողական համակարգերի մշակումը և վերահսկել դրանց իրականացումը՝ կատարելով ֆինանսական կառավարման անհրաժեշտ գործառույթները։

5.      Ընդհանուր ղեկավար աջակցություն տրամադրել աշխատակազմին՝ կազմակերպության թիրախներին հասնելու համար։

6.      Մշակել և համակարգել ՔԶՀՀ հանրային կապերի և մարքեթինգի գործունեությունը։

7.      Ըստ անհրաժեշտության ղեկավարել ՔԶՀՀ ծրագրերը։

8.      Ըստ անհրաժեշտության մասնակցել ՔԶՀՀ ծառայությունների մատուցմանը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն քաղաքագիտության, հանրային ղեկավարման, բիզնես ղեկավարման կամ պարտականություններին համապատասխան այլ ոլորտում։
  • Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն երկու տարին՝ քաղաքացիական հասարակության սեկտորում ղեկավար պաշտոնում:
  • Ֆոնդահայթայթման փորձ և հմտություններ:
  • Հայաստանի  հասարակական ոլորտի իմացություն։
  • Միջազգային կազմակերպություններում աշխատելու փորձը և խոշոր դոնորների ընթացակարգերի իմացությունը առավելություն է։
  • Գերազանց կազմակերպչական կարողություններ, պլանավորման, առաջադրանքներ հանձնարարելու, աշխատակազմը ղեկավարելու ունակություններ։
  • Անհատական և թիմային աշխատանքի պատրաստակամություն և կարողություն։
  • Համապատասխան համակարգչային հմտություններ։
  • Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։
  • Երկրում և երկրից դուրս ճամփորդելու հնարավորություն։
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն։

Աշխատավարձ

Աշխատավարձը՝ բանակցելի, հետագա աճի հեռանկարով։

Դիմելու կարգ

Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը՝ cdpf@cdpf.am  էլեկտրոնային հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. մայիսի 31-ը, ժ. 18:00-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: