Առաքելություն

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) աջակցում է քաղաքացիական հասարակության զարգացմանը` ծառայելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ): Մեր նպատակն է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը: Մենք ձգտում ենք քաղաքացիական զարգացմանը՝ տանելով երրորդ սեկտորը դեպի հետագա առաջընթաց:

Ժողովրդավար և բարեկեցիկ երկրի ստեղծման նախապայմաններից մեկը զարգացած քաղաքացիական հասարակությունն է, որը նպատակ ունի աջակցելու մարդու իրավունքների պաշտպանությանը, հասարակական մասնակցությանը և քաղաքացիների բարեկեցությանը: Ելնելով այս նախապայմանից` մեր գործողությունները ուղղված են զարգացնելու և աջակցելու քաղաքացիական հասարակությունը, կազմակերպված քաղաքացիական խմբերին` հայտնի որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ): Մենք պատկերացնում ենք ՔԶՀՀ-ն որպես առաջնորդ, որը բացահայտում է քաղաքացիական հասարակության առկա կարիքները և արձագանքում դրանց` համադրելով զանազան աջակցության աղբյուրներ և ծառայություններ` դրանով իսկ ապահովելով ՔՀԿ-ների զարգացումը, նրանց ներառումն ու մասնակցությունը երկրի կյանքում: