Միջոցառումների կազմակերպում

Իրենց գործունեության և ծրագրերի իրականացման ընթացքում կազմակերպությունները տարատեսակ միջոցառումներ են կազմակերպում: Փորձը ցույց է տալիս, որ բարձր մակարդակով և արդյունավետ միջոցառումներ իրականացնելու համար շատ կարևոր է ժամանակին և արդյունավետ կերպով իրականացնել կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև ունենալ պրոֆեսիոնալ վարող (ֆասիլիտատոր): ՔԶՀՀ-ն առաջարկում է հանդիպումների, սեմինարների, կլոր սեղանների, համաժողովների կազմակերպում, քննարկումների, մտագրոհի, որոշումների ընդունման գործընթացներում, ինչպես նաև ‹‹բաց տարածության›› մեթոդով ֆասիլիտացիայի ծառայություններ: Վերջին տարիների ընթացքում ՔԶՀՀ ֆասիլիտացիայի ծառայությունից օգտվել են Կրթության զարգացման ակադեմիան, Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը, Առաջնային առողջապահության պահպանման բարեփոխումների ծրագիրը: Բացի այդ, ՔԶՀՀ-ն մեծ ներդրում է ունեցել Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից կազմակերպված երկու խոշոր միջազգային համաժողովների կազմակերպչական աշխատանքներում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք  +374 10 576670 հեռախոսահամարով կամ գրեք cdpf@cdpf.am էլ. հասցեին: