<<Իմ քաղաքը>> խորհրդատվական կենտրոնի դիմումատուների կողմից ամենահաճախ բարձրացվող հարցերը՝
1. Ի՞նչ կարգով կարելի է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` տեղեկատվություն ստանալու համար և ի՞նչ ժամկետում պետք է ստանան պատասխան:
2. Ինչպե՞ս է ստեղծվում համատիրությունը և ի՞նչ լիազորություններ ունի այն:
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում սպասարկման վարձը, ովքե՞ր պետք է այն վճարեն` ի՞նչ ժամկետում:
4. Ի՞նչ պարտադիր աշխատանքներ պետք է իրականացնի համատիրությունը բնակիչների կողմից կատարված վճարումների դիմաց:
5. Ի՞նչ կարգով կարող է օրինականացվել սեփական, պետական կամ համայնքային հողամասերի վրա գտնվող ինքնակամ կառույցները:
6. Ու՞մ հաշվին և ի՞նչ կարգով է կատարվում ջրաչափի փոխարինումը:
7. Ի՞նչ աշխատանքներ է ներառում իր մեջ գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումը և ինչ կարող է անել քաղաքացին, եթե այդ սպասարկումը չի կատարվում:
8. Ու՞մ է պետք պահանջ ներկայացնել էլեկտրամատակարարման տատանման հետևանքով կրած վնասների փոխհատուցման համար:
9. Ի՞նչ է գույքահարկը, ովքե՞ր են այն վճարում, ի՞նչ ժամկետում:
10. Ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել դատական ակտերը /որոշումներ, վճիռներ, դատավճիռներ/:
11. Ի՞նչ հիմքերի առկայության դեպքում գործատուն կարող է աշխատանքից ազատել անորոշ ժամկետով պայմանագիր կնքած աշխատողին:
12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ի՞նչ ժամկետներում և ի՞նչ կարգով է տեղի ունենում ամուսնալուծությունը:
13. Ինչպիսի՞ գործընթաց է նախատեսված հայրության ճանաչման համար:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: