Նորություններ

05-04-2019

ՀԲԿ խորհուրդը քննարկեց Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների ծառայությունների արդյունքները

Մայիսի 3-ին և 4-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը: Երկօրյա նիստի  ընթացքում իրականացվեցին Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքների քննարկում և վերլուծություն, ՀԲԿ գործունեության հետագա շարունակականության ապահովման և իրավական դաշտի հետ համապատասխանելիության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ:

Կառավարման խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցում էին նաև <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրի ղեկավար, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՀԲԿ փորձագետ Էլինար Վարդանյանը, ՀԲԿ կոնսորցումի անդամ ՇԱԱՊ-ի ներկայացուցիչ Գրիգոր Ավետիսյանը, ինչպես նաև Գյումրի և Գավառ քաղաքների բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային գրասենյակների իրավաբաններ Հայկ Հարությունյանը և Վարդան Ղաջոյանը:

ՀԲԿ խորհրդի անդամ Անահիտ Շահզադյանը և Գավառի բիզնես հաշտարարի գրասենյակի իրավաբան Վարդան Ղաջոյանը ներկայացրին իրենց տարածքներում բիզնես հաշտարարի պիլոտային գործունեության արդյունքները և խնդիրները: Վերջիններս նշեցին, որ բիզնես հաշտարարին դիմած հաճախորդների ունեցած խնդիրներն առավել հաճախ պայմանավորված են ոլորտի կարգավորման իրավական դաշտի և իրենց իրավունքների մասին թերի գիտելիքներով կամ վերջինիս բացակայությամբ, հարկային տեսուչների կողմից բիզնեսների նկատմամբ հաճախ դրսևորվող անօրինական կամ ստուգումների ընթացակարգին հակասող դրսևորումներով, արհեստական ճնշումներով և տուգանքներով և այլն:

Ըստ բիզնես հաշտարարների՝ առավել հաճախ գրասենյակներ են դիմում միկրո և փոքր բիզնեսները: Միաժամանակ, բիզնեսները հաճախ չեն դիմում բիզնես հաշտարարին՝ վերջինիս նկատմամբ դեռևս չձևավորված վստահության, նրանց դերի, իրավասությունների և հնարավորությունների մասին բավարար տեղեկացված չլինելու, բիզնես հաշտարարի գործունեության առայժմ ժամանակավոր բնույթի, ինչպես նաև հարկային տեսուչների հետ բիզնես հաշտարարին դիմելու դեպքում հետագա կոնֆլիկտներից խուսափելու պատճառներով:

ՀԲԿ խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը նշեց, որ բիզնես հաշտարարի ինսիտուտը ստեղծվում է ոչ միայն գերփոքր, փոքր և միջին բիզնեսների օրինական շահերը պաշտպանելու և դաշտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու համար, այն նաև կունենա կանխարգելիչ և լայն իրազեկման գործունեություն իրականացնելու գործառույթներ: Այդ ինստիտուտի կարևոր նպատակներից կլինի ոլորտի խնդիրների վերհանման, համակարգման, վերլուծման, արդյունքում՝ նաև կանոնակարգային/օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման և ջատագովության իրականացումը:

Բիզնես հաշտարարի ինստիտուցիոնալ կառուցվածքի մասով առաջարկված հնարավոր մի քանի տարբերակները, ինչպես նաև ՀԲԿ գործունեության հետագա շարունակականության ապահովման և իրավական դաշտի (մասնավորապես՝ ՀՀ գործող Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի) հետ համապատասխանելիության հնարավորությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մոտակա հանդիպման ժամանակ:

 

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

 

  

04-23-2019

Լույս է տեսել <<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ձեռնարկը

Վերջերս հրատարակվեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> ծրագրի դրամաշնորհի շրջանակներում մշակված <<Ինչպես իրականացնել սոցիալական ձեռնարկատիրություն>> մեթոդական ուղեցույցը

ՍՁ աջակցման այս միասնական ձեռնարկը կազմվել է <<Սոցիլական ձեռներեցի կենտրոն>> ծրագրի շրջանակներում  ՀՀ Արմավիր, Լոռի և Գեղարքունիք մարզերից ընտրված սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կամ սոցիալական ձեռնարկատիրություն սկսող ՀԿ-ներին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից տրամադրված տեխնիկական աջակցության, բիզնեսի կազմակերպման, վարման և իրավական հարցերի շրջանակներում ուսուցումներ և խորհրդատվությունների արդյունքում կուտակված օգտակար նյութերի և քննարկված թեմաների հիման վրա: 

Ձեռնարկը նախատեսված է այն անձանց կամ կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են սոցիալական ձեռնարակտիրություն հիմնելու հարցով: Ուղեցույցը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, ի՞նչ կարողություններ պետք է ունենա սոցիալական ձեռնարկատերըի, ինչպե՞ս կատարել ֆինանսական պլանավորում, ինչպե՞ս է իրականանում սոցիալական ձեռներեցության իրավական կարգավորումը  և այլն:

Այս ձեռնարկը տպագրվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

 

 

 

04-16-2019

ԻՀԱ-ի և ՀԲԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի (ԻՀԱ) և «Հայկական բիզնես կոալիցիա»-ի (ՀԲԿ) նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող թեմատիկ քննարկում: Միջոցառումը բացեց ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը, ով մատնանշեց հանդիպման նպատակը և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է ունենալ քննարկում:

Բանախոսությամբ հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ» Կարեն Զադոյանը, ՀԲԿ կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում հայաստանյան խոշոր հասարակական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին գնումների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ, ըստ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների, արդեն իրականացվել կամ իրականացվելու են գործուն քայլեր: ՀՀ ՖՆ առաջին տեղակալ Կ. Բրուտյանը հնչած հարցերից մի քանիսի վերաբերյալ նշումներ անելուց հետո հայտնեց, որ առկա իրավիճակը ենթակա է վերանայման և անհրաժեշտ է, որպեսզի հանրային դաշտից եկող առաջարկները կրեն պարբերական բնույթ:

Ներկաները քննարկեցին ոլորտը կարգավորող, պատասխանատվությունը խստացնող համակարգերը, տնտեսվարողների համար ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, գնումների ոլորտում պահանջների խստացման, բայց և խտրական մոտեցումները բացառելու մեխանիզմները:

Խոսելով փոքր և միջին բիզնեսի աջակցման մասին՝ նախարարի տեղակալ Կ. Բրուտյանը մատնանշեց այն առավելությունները, որոնք հնարավոր է կտրվեն ՓՄՁ-ներին բարեփոխումների արդյունքում: Այս կոնտեքստում շեշտվեց, որ առանց որոշակի չափորոշիչների բավարարելու պահանջի՝ հնարավոր կլինի ներկայացնել մինչև 10 միլիոն դրամ նախահաշվով հայտեր՝ նախկին 5 միլիոն դրամի սահմանափակման փոխարեն:

«Հայկական բիզնես կոալիցիայի» կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանի առաջարկով՝ հանդիպման ընթացքում կամ դրա արդյունքում առաջ եկած փոփոխությունների առաջարկները ՀԲԿ-ն և ԻՀԱ-ն կներկայացվեն ՀՀ ֆինանսների նախարարության քննարկմանը:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ ՀԲԿ ՔԶՀՀ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ ՀԲԿ ՔԶՀՀ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ cdpf ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ քզհհ հբկ ՔԶՀՀ ՀԲԿ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ քզհհ հբկ

03-19-2019

ՀԲԿ հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման աշխատանքների հնարավորությունները

Մարտի 19-ին IBIS հյուրանոցում «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպվեց Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) հերթական թեմատիկ քննարկումը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախագահ, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը, ՀԲԿ կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Պողոսյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:

Քննարկման հիմնական թեմաներն էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ ՓՄՁ ոլորտի բարելավման ջատագովության աշխատանքների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները: Թեման ներկայացրին և քննարկումներ վարեցին <<Գործարարությզան Աջակցման Գրասենյակի>> (ֆինանսավորվում է EBRD-ի կողմից) տնօրեն Գևորգ Պողոսյանը և ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս՝ <<Այլընտրանքային նախագծեր խումբ>> ՀԿ նախագահ Էլինար Վարդանյանը:

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

 

             

  

 Հայկական բիզնես կոալիցա              Հայկական բիզնես կոալիցա              Հայկական բիզնես կոալիցա              

 

 

 

 

 

02-18-2019

Քաղհասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ հիմնադրեցին Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանց

Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ (որոնց անդամակցում են շուրջ 250 կառույցներ) համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:

Առաջիկա օրերին համագործակցության հռչակագիրը պետք է հաստատվի այն ստորագրած ՔՀԿ-ների կոալիցիաների իրավասու մարմինների կողմից:

Ուժերը համախմբելու և այն իրավական հիմքի վրա դնելու այս գաղափարը ծնվեց և մշակվեց փետրվարի 14-16-ը Աղվերանում ԿԵՀ  ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովի արդյունքում: Աշխատաժողովին 9 կոալիցիաների ներկայացուցիչները մյուս գործընկերներին ներկայացրեցին իրենց   գործունեության հիմնական նպատակներն ու ԿԵՀ-ի ենթադրամաշնորհային ծրագրով կատարված աշխատանքները, հիմնական խոչընդոտները: Քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն եզրահանգման, որ միմյանց հետ աշխատելու և համատեղ արդյունքներ ունենալու հնարավորությունները մեծ են:

«Սա նոր որակի համագործակցություն է, հուսով եմ՝ կնպաստի հանրային կյանքի, սոցիալական, տնտեսական տարբեր ոլորտներում առկա հիմնական և կարևրոգույն խնդիրների լուծմանը»,- ասաց ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Այսպիսով, հռչակագիրը ստորագրվեց  նշյալ 10 ՔՀԿ-ների կոալիցիաների կողմից`

  • «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում) ,
  • Համայնքների զարգացման և մասնակցային  կառավարման կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի գյուղատնտեսական դաշինք (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայկական բիզնես կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայկական կրթական ցանց (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա (ստեղծվել է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց (հզորացվում է ԿԵՀ ծրագրի շրջանակում),
  • Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա:

 

 

ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Հայաստանի ՔՀԿների կոալիցիաների կառուցողական երկխոսության ցանցի հիմնադրման մասին

Հիմք ընդունելով հանրային կյանքի և սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում ծառացած կարևորագույն խնդիրների լուծման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կոալիցիաների միջև համագործակցությունն ու համերաշխությունը, համոզված լինելով, որ հանրային խնդիրների  լուծման  գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն քաղաքացիական հասարակության գործուն ներգրավմամբ, ՔՀԿ-ների ոլորտային մասնագիտացված կոալիցիաների եւ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի, ՏԻՄ-երի, ինչպես նաև միջազգային և այլ տեղական կառույցների հետ իրական գործընկերության ու կառուցողական երկխոսության ձեւավորմամբ ու զարգացմամբ, նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խթանել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի  մասնակցությունը՝ սույն Հռչակագրին մասնակից ՔՀԿ-ների կոալիցիաներն ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության և գործընկերության մասին՝ հռչակելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության  ցանցի հիմնադրումը:

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի նպատակներն են.

  • ուժեղացնել ՔՀԿ-ների կոալիցիաների միջև միջոլորտային կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը,
  • զարգացնել փոխադարձ վստահության վրա հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի և ՏԻՄ-երի հետ` քաղաքացիների համար կարևորագույն խնդիրների լուծման քաղաքականությունների մշակման, իրականացման և հանրային վերահսկողության գործում,
  • զարգացնել ՔՀԿ-ների կոալիցիաների կարողությունները հանուն հանրային քաղաքականությունների բարելավման և հանրային վերահսկողության իրականացման,
  • Հայաստանի, Սփյուռքի և միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ` ՔՀԿ-ների կոալիցիաների և անդամ կազմակերպությունների ծրագրերի իրականացման ու գործունեության ֆինանսական կայունության ապահովման համար:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը կամավորական հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ ՔՀԿ-ների կոալիցիաների ներկայացուցչական և/կամ գործադիր ղեկավարներից կազմավորված խորհրդի կողմից առնվազն 3 ամիսը մեկ անգամ` համատեղ հավաքի կամ էլեկտրոնային եղանակով հրավիրված նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստ, ըստ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում է ՔՀԿ-ների կոալիցիաներից մեկի ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ ՔՀԿ-ների կոալիցիաների խորհուրդը հաստատում է ցանցի և/կամ ցանցի խորհրդի կանոնակարգ, ստեղծում է միջոլորտային հանձնաժողովներ, ընդունում է հայտարարություններ և կիրառում է հանրային քաղաքականությունների բարելավման ու հանրային վերահսկողության իրականացման ողջ գործիքակազմը: Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի խորհուրդը ձևավորված է համարվում սույն Հռչակագրի ստորագրման պահից:

Սույն Հռչակագիրը ի պահ է տրվում «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրին` հանձինս Իրավաբանների հայկական ասոցիացիայի, որը ժամանակավորապես կատարում է ցանցի քարտուղարության գործառույթները:

Հռչակագիրը բաց է ՔՀԿ-ների կոալիցիաների համար:  

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ 

 

    

 

 

02-13-2019

Տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի առաջին ընդհանուր ժողովը

Փետրվարի 12-ին «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ենթադրամաշնորհառու կազմակերպության՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) ընդհանուր ժողովը, որին ներկա էին ՀԲԿ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը և ՓՄՁ համագործակցության ասոցացիայի հիմնադիր Հակոբ Ավագյանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կարեն Զադոյանը, Հակոբ Ավագյանը և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը, ով ներկայացրեց նաև «Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի համառոտ նկարագիրը, նպատակները և խնդիրները:

Կարեն Զադոյանը նշեց, որ որ կոալիցիայի կազմումը լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղ հավաքել, ինչը հզոր ձայն կունենա ոչ միայն կառավարության հետ երկխոսության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու համար, այլև այլ դոնոր կազմակերպություններից աջակցություն ստանալու համար: Սա կոալիցիային թույլ կտա առաջիկայում մասնակցել ոլորտային բարեփոխումներին:

Ըստ Կարեն Զադոյանի՝ կոալիցիայի զարգացման համար 3 բան է անհրաժեշտ՝ ուժեղ անդամություն, հստակ տեսլական և կառուցողական երկխոսության համար անհրաժեշտ ուժեղ փորձագիտություն, որպեսզի կարողանա հանրային քաղաքականությունների վրա հստակ ազդեցությունուն ունենալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի առանձնահատկությունները, նպատակները, հնարավորությունները, գործունեության ֆորմատը և քայլերը, սպասվող արդյունքները և հեռանկարային ակնկալիքները:

Որոշում ընդունվեց հաստատել կոալիցիայի գործունեության կանոնակարգը, որը երկշաբաթյա ժամկետում հնարավոր է խմբագրական փոփոխությունների ենթարկվի, մասնավորապես՝ կոալիցիայի անդամակցության և նպատակների սահմանման հարցերում:

Անցկացված քվեարկության արդյունքում ձայների մեծամասնության շնորհիվ ՀԲԿ քարտուղարության դերը ստանձնեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը: Ընտրվեց 9 անդամ կազմակերպություններից բաղկացած ՀԲԿ խորհուրդ, որին հետագայում հնարավոր է միանան ևս 2 կազմակերպություններ: Քվեարկության արդյունքում ՀԲԿ խորհրդի նախագահ ընտրվեց Փոքր և միջին բիզնեների հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը:

Գագիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերների կողմից ցուցաբերված մեծ վստահության և իրեն միաձայն խորհրդի նախագահ ընտրելու համար:

– Սա մեծ պատասխանատվություն է, բայց ես հուսով եմ և համոզված եմ, որ ներգրավված բոլոր կազմակերպությունները կօգնեն ինձ անել այնպես, որ կոալիցիայի անունը հնչի բոլոր հարթակներում, այլապես կառույցի գոյությունը իմաստ չի ունենա: Մենք հավաքվել ենք մեր ուժերը համատեղելու համար: Կոալիցիան պետք է իր գործունեությունը արդյունավետ ծառայի, մանավանդ պետական-մասնավոր երկխոսության բոլոր հարթակներում,-ասաց Գագիկ Պողոսյանը:

«Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից  ֆինանսավորվող՝    «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի զարգացնել և հզորացնել <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագրի առաջին փուլն իրականացնելու նպատակով ստեղծված կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայկական Բիզնես Կոալիցիան (ՀԲԿ):

 

                  

02-01-2019

Ստորագրվեց ենթադրամաշնորհի հանձնման համաձայնագիր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> նախաձեռնության <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 20-ին սկիզբ դրած  <<Հայկական Բիզնես Կոալիցիա>>-ի (այսուհետ՝ ՀԲԿ) զարգացման և կարողությունների հզորացման նպատակով հունվարի 31-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի  միջև կնքվեց ենթադրամաշնորհային պայմանագիր՝ 8,5 մլն դրամի չափով:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

<<Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում>> ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա բիզնես միջավայրի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող <<տնտեսական հեղափոխության>> աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու բիզնես ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը:

 

      

01-18-2019

Կայացավ «ՔՀԿ-ԿԻ 2018, Հայաստան» զեկույցի փորձագիտական խմբի հանդիպումը

Հունվարի 16-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցան Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության 2018թ. ինդեքսի գնահատման փորձագիտական խմբի քննարկումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագետների նշած գնահատականներն ու հիմնավորումները, ընդհանուր համաձայնությամբ սահմանվեցին «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան» զեկույց 7 տարբեր հարթություններով գնահատականները (իրավական միջավայր, կազմակերպչական կարողություններ, ֆինանսական կենսունակություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածք և հանրային ընկալում):

 2010 թվականից ի վեր Հայաստանում ՔՀԿ-ԿԻ վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ և զեկույցի պատրաստմամբ զբաղվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի ֆինանսավորմամբ: 
Հայաստանի 2018թ. CSOSI զեկույցի պատրաստման համար ՔԶՀՀ-ն համագործակցում FHI360-ի հետ: 

 

                

12-25-2018

Ամանորյա տոնավաճառ ԷՕՆ-ում

Դեկտեմբերի 22-ին ԷՕՆ-ում տեղի ունեցավ ամանորյա տոնավաճառ, որին առաջին անգամ մասնակցեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹CSO DePo ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող <<Սոցիալական ձեռներեցի կենտրոն>> նախագծի 8 շահառու ՀԿ-ներ՝ <<Հայկական ճամբար>> ՀԿ-ն, <<Շողեր>> մանկապատանեկան կենտրոնը, <<Կենաց տուն>>, <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>>, <<Ծաղկած նշենի>> ՀԿ-ները, <<Արգինա>> մշակութային հասարակական կազմակերպությունը, <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> ՀԿ-ն, Արմավիրի թեմի Քարակերտի <<Գրիգոր Նարեկացի>> հոգևոր-մշակութային կենտրոնը: 

ՀԿ-ների անդամները ներկաներին և գնորդներին ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները՝ թաղիքե բազմազան իրեր, զարդեր, նկարներ, քանդակներ, տարբեր նյութերից պատրաստված եղևնիներ, տոնածառի խաղալիքներ, զարդարանքի այլ պարագաներ, մուրաբաներ, չրեր, գաթաներ, թեյերի տեսականի և բազմաթիվ այլ իրեր:

Ամանորյա տոնավաճառն անցավ ուրախ ու մտեմիկ մթնոլորտում՝ երգ, հյուրասիրություն, հումոր ու, իհարկե, գնումներ:

Այս միջոցառումն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

                           

12-21-2018

ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի մասնակցությամբ

Առաջին անգամ Հայաստանում ՓՄՁ ոլոտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի ակտիվ մասնակցությամբ:
2018 թ դեկտեմբերի 20-ին Իբիս հյուրանոցում կայացած հանդիպումը ոլորտի խնդիրներին ու դրանց լուծումներին ուղղված հերթական մասնակցային քննարկումն էր, որի ժաանակ ստորագրվեց նաև «Հայկական բիզնես կոոալիցիայի» ստեղծման հուշագիրը՝ բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող ՀԿ-ների միավորմամբ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ով կարևորեց Կառավարություն-Մասնավոր հատված երկխոսության խորացումը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ԿՀ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը և «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատ» նախագահ Կարեն Պետրոսյանը:
Հանդիպան առաջին մասում Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին հաջորդեցին օրենսդրության մասնակիցների բարելավմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև անցկացվեցին հարց ու պատասխան, քննարկումներ, իսկ վերջում ամփոփվեցին հնչեցված կարծիքները:
«ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված «ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության գնահատում» հետազոտության արդյունքները:
Town Hall ֆորմատով քննարկումներ իրականացվեցին ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության հարցերի շուրջ:
Միջոցառման ավարտին կնքվեց «Հայկական բիզնես կոալիցիայի» ստեղծման հուշագիր, որին անդամակցվելու ցանկություն հայտեցին հետևյալ կազմակերպությունները՝

Հայկական գործարարություն փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցացիա ՀԿ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
Եվրոպական Բիզնես Ասոցիացիա (EBA)
Հայաստանում Ամերիկյան Առևտրի Պալատ
Հայ-Բրիտանական Գործարարության Պալատ (ABBC)
Բիզնեսի աջակցության կենտրոն (BSC)
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա
Հայաստանի վաճառականների միություն ՀԿ
Նորարարության աջակցման և հետազոտություների կետրոն (CIPR/AUA)
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա
ՓՄՁ ԶԱԿ
<Համայնքների ֆինանսիստների միավորում> հասարակական կազմակերպություն
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա ՀԿ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ
Բիզնեսի աջակցման գրասենյակ (BSO)
ՓՄՁ համագործակցության ասոցիացիա
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (CDPF)
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա ՀԿ (ՀՍՁԱ)
 «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն
Զարգացման սկզբունքներ ՀԿ

Հանդիպումը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրով տրամադրված «ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

                               

11-19-2018

Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ

Նոյեմբերի 16-ին Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ, ինչն իր բնույթով նորարարական նախաձեռնություն է Հայաստանում: Գրասենյակների բացման նպատակը մեկն է՝ վեր հանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների խնդիրներն ու բողոքները, նախնական վերլուծության ենթարկել, առաջարկություններ ներկայացնել, ուղղորդել, անհրաժեշտ փաստաթղթեր կազմել և այլն: Ինչպես հայտնի է՝ ՓՄՁ-ներն ունեն իրենց շահերի և իրավունքների անվճար պաշտպանության կարիք, ինչի մասին վկայում են այս ոլորտում գործող ՀԿ-ներն ու փաստաբանական կազմակերպությունների շրջանում արված հարցումները:Շահերի և իրավունքների պաշտպանության առումով հատկապես խոցելի են սոցիալական ձեռնարկությունները և կանանց կողմից ստեղծված բիզնեսները, որոնք, գործելով ձեռնարկատիրական դաշտում և ունենալով բիզնեսին բնորոշ բոլոր խնդիրները, միևնույն ժամանակ իրենց առջև ունեն շատ կարևոր սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտություն (բախվում են վերաբերմունքային ու արժեքային կարծրատիպերի, ավելի պակաս վճարունակ են իրենց շահերի պաշտպանության առումով և այլն): Ելնելով միջազգային փորձից, որը մատնանշում է ՓՄՁ-ների շահերի և իրավունքների արտադատարանական ինստիտուտների արդյունավետությունը, բիզնես հաշտարարի գրասենյակների առկայությունը մեր երկրում ևս կարող է զգալի օգուտ բերել ոլորտին: Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների հիմնումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականցացնում է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը» իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:

     

10-05-2018

Խորհրդատվական հանդիպում <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի շահառու ՀԿ-ների հետ

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի շրջանակներում Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ սոցիալական ձեռներեցության թեմաներով խորհրդատվական հանդիրպում, որի ընթացքում մասնագիտական խորհրդատվություն տրամադրվեց <<Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն>> նախագծի իրականացման ժամանակ ՀԿ-ների հետ համատեղ ընտրված մի շարք թեմաներով, ինչպիսիք են՝
• սոցիալական ձեռներեցության իրականացման իրավական կարգավորում,
• բիզնեսի արդյունավետ կառավարման գործիքներ,
• փոքրածավալ արտադրության տեխնոլոգիաներ,
• հաշվապահական հաշվառման ու հարկման տարբերակներ,
• ներկայումս նախագծվող Սոցիալական Ձեռներեցի Ձեռնարկ-ի մասին նախնական տեղեկատվություն (կհրապարակվի շուտով),
• Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեության և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակներն ու թեմաները, ինչպես նաև հետագա անելիքները:
Շահառու ՀԿ-ների ներկայացուցիչներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, ՍՁ փորձագետ Կարեն Սարգսյանը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հաշվապահ Ամալյա Գալստյանը, թաղիքագործության վարպետ Լալա Մնեյանը, Հայաստանի սոցիլական ձեռնարկությունների ասոցացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը:

Այս հանդիպումն անցկացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, <<ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի>> շրջանակում: Նյութի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: