Նորություններ

10-21-2023

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցը ներկայացվեց ոլորտի ներկայացուցիչների դատին

Հոկտեմբերի 20-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցի առցանց ձևաչափով ներկայացում-քննարկումը, որին ներկա էին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն:
ՔԶՀՀ փորձագետ Անահիտ Հակոբյանը, ով իրականացնելով ուսումնասիրություններ ու գնահատելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները, մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց 2022 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին՝ իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածքներ, հանրային ընկալում։
Արդեն 9-րդ տարին է, ինչ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ, իրականացնելով տարեկան ուսումնասիրություններ, մշակում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի զեկույցները:
Թվով 26-րդ զեկույցը ևս մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան>>

“Civil Society Organization Sustainability Index 2022 for Armenia“

12-19-2022

Հրատարակվել է «ՔՀԿ-ԿԻ 2021, ՀԱՅԱՍՏԱՆ» զեկույցը

Դեկտեմբերի 16-ին կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2021, Հայաստան» թվով 25-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդեն 8-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։
Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝
<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան>>
“Civil Society Organization Sustainability Index 2020 for Armenia“

09-24-2021

Տեղի ունեցավ «ՔՀԿ-ԿԻ 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի ներկայացում-քննարկումը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան» թվով 24-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով) ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն:
Արդեն 7-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։
Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ 2020 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար՝ պայմանավորված Քովիդ-19-ով և հատկապես՝ 44-օրյա աղետալի պատերազմով, ինչն իր էական ազդեցությունն է թողել նաև ՔՀԿ ոլորտի վրա:
ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2020 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․
1․Իրավական միջավայր,
2․ Կազմակերպական կարողություններ,
3․ Ֆինանսական կայունություն,
4․ Շահերի պաշտպանություն,
5․ Ծառայությունների մատուցում,
6․ Ոլորտային ենթակառուցվածքներ,
7․ Հանրային ընկալում։

Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2020, Հայաստան>>

“Civil  Society Organization Sustainability Index 2020 for Armenia“ 

09-10-2020

Ի՞նչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի ՔՀԿ ոլորտում 2019 թվականին

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին կայացավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) կողմից մշակված և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան» թվով 23-րդ զեկույցի առցանց (ZOOM ձևաչափով)  ներկայացում-քննարկումը, որին մասնակցեցին կառավարության, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Արդեն 6-րդ անգամն է, որ ՔԶՀՀ-ն իրականացնում է տարեկան ուսումնասիրություններ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները գնահատելու նպատակով։

Զեկույցի ներկայացմանը ՔԶՀՀ տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ այս ցուցանիշները եզակի և կարևոր գործիք են ՔՀԿ-ների, կառավարությունների, դոնորների, սոցիոլոգների և շահագրգիռ բազմաթիվ այլ կողմերի համար՝ հասկանալու, թե ինչպիսին են ՔՀԿ ոլորտի վիճակը, կայունության աստիճանը, միտումները և զարգացումները:

ՔԶՀՀ փորձագետ Սոնյա Մսրյանը ներկայացրեց 2019 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին․

  1. Իրավական միջավայր,
  2. Կազմակերպական կարողություներ,
  3. Ֆինանսական կայունություն,
  4. Շահերի պաշտպանություն,
  5. Ծառայությունների մատուցում,
  6. Ոլորտային ենթակառուցվածքներ,
  7. Հանրային ընկալում։

Համաձայն իրականացված հետազոտության՝ ՔՀԿ ոլորտի ընդհանուր կայունությունը 2019 թ-ի ընթացքում նշանակալի փոփոխությունների չի ենթարկվել, թեև որոշակի բարելավումներ նկատվել են կազմակերպական կարողությունների և շահերի պաշտպանության ոլորտներում։ ՔՀԿ շահերի պաշտպանությունը բարելավվել է՝ շնորհիվ ՔՀԿ կոալիցիաների՝ հանրային քաղաքականությունների մշակման վրա ազդեցության մեծացման։

Սոնյա Մսրյանը նաև մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների համեմատությունները ԱՊՀ 6 այլ երկրների ցուցանիշների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր 24 երկրների ՔՀԿ ոլորտի կայունության ցուցանիշների նկատմամբ՝ հասկանալու համար Հայաստանի ՔՀԿ ոլորտի հաջողություները, խնդիրները և զարգացման միտումները։

Զեկույցի Հետազոտական աշխատանքներում ներգրավվել են 19 էքսպերտներ՝ ՔՀԿ ոլորտին առնչվող տարբեր մասնագիտություններով՝ տեղական, միջազգային և կառավարության հետ անմիջականորեն համագործակցող հասարակական կազմակերպություններից, Think Tank-երից և ռեսուրս կենտրոններից, որոնք աշխատում են Երևան, Գեղարքունիք, Լոռի և Սյունիք մարզերում։

 

Զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: 

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2019, Հայաստան>>

“Civil Society Organization Sustainability Index 2019 for Armenia”

10-30-2019

Կայացավ «ՔՀԿ-ԿԻ 2018, Հայաստան» թվով 22-րդ զեկույցի շնորհանդեսը

Հայաստանում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է 0.1 կետով՝ 2017 թվականի 3.7 միավորից դառնալով 3.6 միավոր, իսկ նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշն անկում է գրանցել: Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ խոսեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետ Սոնյա Մսրյանը: Վերջինս մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացրեց  արդեն ամենամյա դարձած զեկույցի արդյունքները: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է՝ շնորհիվ բոլոր յոթ ցուցանիշներով գրանցված առաջընթացի։

Շահերի պաշտպանության ոլորտում բարելավումը մասնավորապես պայմանավորված է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքական իրադարձությունների ընթացքում ՔՀԿ-ների ստանձնած առանցքային դերակատարմամբ։

Իրավական միջավայրը բարելավվել է ՔՀԿ ոլորտի նկատմամբ պետության կողմից իրականացվող ոտնձգությունների նվազման շնորհիվ։ Կարողությունների զարգացման դրամաշնորհային մեծ թվով ծրագրերը նպաստել են ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, առավել բարձր որակի ծառայությունների մատուցմանը և ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիային։ Ոլորտի ենթակառուցվածքներն ընդլայնվել են՝ ՔՀԿ երկխոսության և համագործակցության առավել նոր և բարելավված հարթակների, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունների առավել լայն շրջանակի շնորհիվ։

ՔՀԿ-ների հանրային ընկալումը բարելավվել է մեդիա դաշտում ՔՀԿ-ների առավել լայն լուսաբանման և Թավշյա հեղափոխությունից հետո հանրային և կառավարման մարմինների կողմից ոլորտի ընկալման բարելավման արդյունքում։

Կայունության ամենաբարձր աճը գրանցվել է շահերի պաշտպանության ցուցանիշով (2.8), մինչդեռ ՔԿՀ ոլորտի ֆինանսական կայունությունը շարունակում է մնալ որպես առավել մտահոգիչ (4.9): 2018թ. ընթացքում ՔՀԿ ոլորտի կայունության առավել մեծ աճ գրանցվել է շահերի պաշտպանության և հանրային ընկալման ցուցանիշներով:

USAID-ի մեթոդաբանությամբ արդեն թվով 22-րդ զեկույցների շարքը պարբերաբար ներկայացնում է ՔՀԿ ոլորտի վիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրներում:

2018 ընթացքում յոթ երկրներ` Լիտվան, Սլովենիան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը արձանագրել են ՔՀԿ ոլորտի կայունության անկում, մինչդեռ ինը այլ երկրներ՝ Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բոսնիան, Հունգարիան և Հայաստանը արձանագրել են կայունության աճ: Մյուս երկրներում՝ Էստոնիայում, Չեխիայում, Լատվիայում, Ալբանիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում և Ռուսաստանում ՔՀԿ կայունության գնահատականը մնացել է անփոփոխ։

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Զեկույցի ներկայացմանը ներկա էր նաև USAID-Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան»

“Civil Society Organization Sustainability Index 2018 for Armenia”

CDPF_CSO SI_PPT

EE 2018 CSOSI FINAL

                  

08-27-2019

Promoting the Rule of Law in the Post-Soviet Region through State and Non-State Collaboration: Symposium Final Report

From June 12 to 14, 2019, the Rule of Law Collaborative (ROLC) at the University of South Carolina, and the Bureau of International Narcotics and Law Enforcement Affairs (INL), U.S. Department of State, held the fifteenth Justice Sector Training, Research, and Coordination Program (JUSTRAC) in Tbilisi, Georgia.

 

The report does not represent the findings or recommendations as endorsed by the U.S. Gov’t or the U.S. State Department. The findings and recommendations are those of the symposium participants.

 

JUSTRAC Symposium_report

07-22-2019

Մշակվել է Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատման և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների վերաբերյալ զեկույց

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և <<Իրավաբանների հայկական ասոցացիայի>> կողմից ղեկավարվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> ծրագրի շրջանակներում Հայկական բիզնես կոալիցիան իրականացնում է <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատում և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն՝ թիրախավորված երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Գավառում: 

2017 թվականին Հայաստանի կրթական մի շարք դպրոցներում ՀՀ Կրթության և գիտության նախարարության և <<Պատանեկան նվաճումներ>> ՀԿ-ի համատեղ ջանքերով փորձնական ներդրվեց <<Ձեռնարկատիրական կրթություն>> առարկան, որի նպատակն էր խթանել ՀՀ ուսումնական հաստատությունների շրջանավարտների ձեռնարկատիրական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացումը: Առարկայի համալիր ներդրումը նախատեսվում է հանրակրթական համակարգում իրականացնել 4 տարիների ընթացքում՝ 2017-2020 թթ.՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում՝ որպես ինտեգրվող բաղադրիչ <<Տեխնոլոգիա>> առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7-րդ դասարաններում՝ որպես ինտեգրվող բաղադրիչ <<Տեխնոլոգիա>> կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդում՝ որպես գործնական բաղադրիչներ: 

Հայկական բիզնես կոալիցիայի ուսումնասիրության նպատակն էր, պարզել, թե ընտրված դպրոցներում որքանով է արդյունավետ իրականացվում ձեռնարակտիրական կրթության դասընթացը, որքանով է վերջինս անդրադառնում սոցիալական ձեռնարկատիրությանը, և ինչպես կարող է սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ դասընթացի նյութը ներդրվել դպրոցական կրթական համակարգում: 

Հետազոտության շրջանակներում իրականացվել է Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի քարտեզագրում և այս շրջանակներում արձանագրված հաջողված դեպքերի ուսումնասիրություն: Իրականացվել են դասալսումներ, հարցազրույցներ ձեռնարկատիրական կրթություն անցած աշակերտների, նրանց ծնողների, առարկան դասավանդող ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ: 

Զեկույցի էլեկտրոնային տարբերակը՝ ստորև.

Ձեռնարկատիրական կրթություն դասընթացի արդյունավետության գնահատում և Սոցիալական ձեռնարկատիրություն առարկայի ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն

06-26-2019

Հայկական բիզնես կոալիցիան ամփոփեց իր առաջին տարվա աշխատանքները

Հունիսի 26-ին տեղի ունեցավ <<Հայկական բիզնես կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում>> ենթադրամաշնորհային ծրագրի ավարտական կոնֆերանսը:

Միջոցառմանը ներկա էին Հայկական բիզնես կոալիցիայի անդամները և ոլորտով հետաքրքրված անձինք, ՔՀԿ ներկայացուցիչներ, նաև <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, <<ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի>> փոխնախագահ Հակոբ Ավագյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ովքեր իրենց ողջույնի խոսքում կարևորեցին ՀԲԿ-ի դերը և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն, ՀԲԿ քարտուղար Գագիկ Վարդանյանը: Խոսելով վերջերս տնտեսական հեղափոխության մասին իշխանության արած հայտարարությունների և այսօր արդեն առկա հնարավորությունների մասին՝ Գագիկ Վարդանյանը նշեց. <<Անհրաժեշտ է համախմբել Հայաստանի ՔՀԿ-ների ներուժը, առանց որի՝ ոլորտային նշանակության էական բարելավումներ առաջարկել, պահանջել և իրականացնել չի ստացվի: Պետք է օգտագործել այդ հնարավորությունները, մասնավորապես՝ հանրային քննարկումները ձևականից գործնական և սրտացավ հարթություն տեղափոխելու, պետության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վրա ազդելու, ՓՄՁ ռազմավարության մշակման մեջ առարկայական ներդրում ունենալու, սոցիալական ձեռնարկատիրությունը պետության ռազմավարության մեջ և կրթական համակարգում ներառելու և պետական աջակցություն տրամադրելու, համայնքային ֆինանսների նախագծման և կառավարման նկատմամբ հանրային մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու և այլն>>:

Գագիկ Վարդանյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց նաև Հայկական բիզնես կոալիցիայի գործունեության ընթացքը, արձանագրած արդյունքները և հետագա շարունակության ապահովման հնարավորությունները:

Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ, ՀԲԿ կառավարման խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց ձեռնարկատիրական, մասնավորապես՝ սոցիալական ձեռնարկատիրության կրթության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀԲԿ կառավարման խորհրդի անդամ Անահիտ Շահզադյանը ներկայացրեց Գավառ քաղաքում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքները: Նա նշեց, որ բիզնես հաշտարարներին առավել հաճախ դիմել են միկրո և փոքր բիզնեսները: Անահիտ Շահզադյանը հատուկ ընդգծեց, որ Գավառի բիզնես հաշտարարի գրասենյակը շարունակելու է գործել:

              Ծրագիրն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։

 

                      

06-20-2019

Տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստը

Հունիսի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ամփոփման հանդիսավոր նիստը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի ղեկավար Գրիգոր Ավետիսյանը, ՀԲԿ քարտուղար, «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գագիկ Վարդանյանը, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» փոխնախագահ Հակոբ Ավագյանը և Բիզնեսի աջակցության գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը: Նրանք ներկայացրին ծրագրի հնարավոր շարունակությունը, ունեցած ձեռքբերումները, մասնավորապես՝ իրականացվել է ՀՀ 2016-2018թ.թ. ՓՄՁ ռազմավարության արդյունքների վերլուծություն, ՓՄՁ ռազմավարության միջազգային փորձի ուսումնասիրություն, հիմնվել և փորձարկվել են  բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակներ Գյումրի և Գավառ քաղաքներում, ՀՀ կառավարությանն է ներկայացվել առաջարկների փաթեթ՝ ՀՀ 2019-2022թ.թ. ՓՄՁ նոր ռազմավարության և ՍՁ ոլորտի զարգացման և ձեռնարկատիրական կրթության նոր  հայեցակարգի վերաբերյալ, ստեղծվել է «Հայկական բիզնես կոալիցիա», սահմանվել են կոալիցիայի տեսլականը, նպատակները և խնդիրները, սկսվել է համագործակցություն ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ՝ ՓՄՁ ոլորտի կարգավորման բարելավման նպատակով ջատագովության իրականացման համար:

«Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սաթիկ Բադեյանը ներկայացրեց էլեկտրոնային ուսուցման հարթակը, ինչպես նաև ՍՁ-ի կրթական ոլորտում արված աշխատանքները, այդ նպատակի համար նախագծված «Գերակայություն» ուսումնական խաղը և հետագա ծրագրերը: Նա նշեց նաև, որ իրականացվել է ՀՀ ձեռնարկատիրական կրթության մշտադիտարկում, ներկայացվել են այդ ոլորտում կրթության պետական քաղաքականության և ուսումնական ծրագրերի բարելավման առաջարկներ, ստեղծվել և փորձարկվել է հեռահար ուսուցման հարթակ, դեռևս նախատեսվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հիմնել նաև սոցիալական ձեռներեցության կրթական պլատֆորմ:

Գյումրի քաղաքի Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակի իրավաբան Հայկ Հարությունյանը և Գավառի «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը ներկայացրին Գյումրի և Գավառ քաղաքներում բիզնես հաշտարարի ծառայությունների պիլոտային փորձարկման արդյունքները: Նրանք նշեցին, որ բիզնես հաշտարարներին առավել հաճախ դիմել են միկրո և փոքր բիզնեսները: Միաժամանակ, բիզնեսները հաճախ չեն դիմում բիզնես հաշտարարին՝ վերջինիս նկատմամբ դեռևս չձևավորված վստահության, նրանց դերի, իրավասությունների և հնարավորությունների մասին բավարար տեղեկացված չլինելու, բիզնես հաշտարարի գործունեության առայժմ ժամանակավոր բնույթի, ինչպես նաև հարկային տեսուչների հետ բիզնես հաշտարարին դիմելու դեպքում հետագա կոնֆլիկտներից խուսափելու պատճառներով:

Հակոբ Ավագյանի առաջարկով սեմինարի ֆորմատով իրականացվեցին նաև քննարկումներ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած չնախատեսված խնդիրների, կատարման թերությունների և ձեռքբերումների, ինչպես նաև ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման մասով: Ձեռք բերվեց համաձայնություն՝ վերջին մասով ԻՀԱ-ի մոտակա օրերին հետ համատեղ քննարկում ունենալու վերաբերյալ:

«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականցվել է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատի», իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։

 

               

06-10-2019

Տեղի ունեցավ«Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի իրականացման համար ստեղծված կոնսորցիումի անդամների հանդիպումը

Հունիսի 7-ին և 8-ին Աղվերանում տեղի ունեցավ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի իրականացման կոնսորցիումի անդամների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի, ինչպես նաև այդ ծրագրի 2-րդ փուլի՝ «Հայկական Բիզնես Կոալիցիայի (ՀԲԿ) կարողությունների զարգացում» ծրագրի ավարտական փուլի համար անհրաժեշտ անելիքների  պլանավորման աշխատանքները: 

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և <<Իրավաբանների հայկական ասոցացիա>> հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

 

         

 

05-17-2019

ՀԲԿ-ն և ԻՀԱ-ն առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը գնումների ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ

Գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ կառավարությանը առաջարկություններ են ներկայացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից:

Հայկական բիզնես կոալիցիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի կողմից:

Ապրիլի 16-ին Հայկական բիզնես կոալիցիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող թեմատիկ քննարկում, որին մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը և նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել քննարկված առաջարկությունները համակարգել և ներկայացնել կառավարությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության:

Բարձրացված խնդիրները և ներկայացված առաջարկությունները հիմնականում վերաբերում են՝

 

  • Գնումների գործընթացում հաճախ առկա կողմնակալ պայմաններին,
  • Գնումների գործընթացի կազմակերպման խնդիրներին,
  • Պետական գնումների գործընթացին ՓՄՁ մասնակցության խոչընդոտներին,
  • Բողոքարկման ոչ արդյունավետ համակարգին,
  • Գնումների գործընթացը կազմակերպող մասնագետների երբեմն ոչ բավարար կոմպետենտությանը,
  • Գնումների գործընթացին դիմելու բարդ ընթացակարգերին և այլն:

 

 

Առաջարկությունների ամբողջական փաթեթը այստեղ:

 

 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

05-14-2019

Տեղի ունեցավ «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. ներդրման հնարավորություններն ու խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկում

Հայկական բիզնես կոալիցիան և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ICHD) մայիսի 14-ին համատեղ նախաձեռնել էին «Բիզնես հաշտարարի ինստիտուտ. Ներդրման հնարավորություններն ու խնդիրները» խորագրով կլոր-սեղան քննարկումը: Ներկայացվեցին և քննարկվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայկական բիզնես կոալիցիայի կողմից «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտության, այդ թվում՝ միջազգային առկա փորձի, ինչպես նաև Գավառ և Գյումրի քաղաքներում բիզնես հաշտարարի գործունեության պիլոտային ծրագրի արդյունքները: Քննարկվեցին նաև Հայաստանում բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման հնարավորությունները, անհրաժեշտությունն ու խնդիրները։ Քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ կոալիցիայի անդամ կազմակերպություններից, ոլորտը կարգավորող պետական կառույցներից, ՄԻՊ գրասենյակից և շահագրգիռ այլ կազմակերպություններից:

Հանդիպման ընթացքում մի քանի անգամ կարծիք հնչեց, որ անհրաժեշտ է ստեղծվելիք կառույցի համար մշակել գործունեության հստակ ուղղություններ, որոնք չեն կրկնի ՄԻՊ գրասենյակի հիմնական գործառույթները: Այն պետք է ունենա մարդու իրավունքների պաշտպանի ստանձնած լիազորություններին լրացնող գործառույթներ և ըստ անհրաժեշտության՝ այս կամ այն գործը փոխանցի ՄԻՊ գրասենյակին:

Բիզնես ոլորտի ներկայացուցիչների և այս ուղղությամբ շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչների խոսքով՝ բիզնես հաշտարարի անհրաժեշտությունը վաղուց կասկածից վեր է: Այս են վկայել նաև կոալիցիայի կողմից իրականացված հարցումները, որոնց մասնակցել են 300 ՓՄՁ-ներ, որի դեպքում հարցումների արդյունքների գնահատման սխալի չափը 5 տոկոսից պակաս է: Ըստ այդ հարցումների՝ հարցվածների 82 տոկոսն իր գործունեության ընթացքում պարբերաբար բախվել է բիզնեսին առնչվող պետական մարմինների հետ հաղորդակցվելու համար  միջնորդ օղակի դիմելու խնդրին, որը, սակայն, մինչև օրս Հայաստանում բացակայումէ: 

Հանդիպման ավարտին ներկաներն արձանագրեցին, որ նման կառույցի առկայությունը Հայաստանում իրականացվող փոփոխությունների այս շրջափուլում միանշանակ կարևոր է՝ հաշվի առնելով նաև դատական համակարգի հանդեպ ունեցած վստահության ցածր ցուցանիշներն ու այն պրոցեսները:

Անհրաժեշտ է այս նախաձեռնությունը շարունակել՝ կատարելով հաջորդ քայլերը՝ բիզնես հաշտարարի (կամ հնարավոր է այլ անվամբ) ինստիտուտի ստեղծման, ֆինանսավորման և համապատասխան լիազորությունների ապահովման խնդիրների լուծման նպատակով: