Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ

Ընդհանուր նկարագիր

Մարդկային ռեսուրսները հավանաբար կազմակերպության ամենաարժեքավոր ռեսուրսն են հանդիսանում: Եվ հենց մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունից է հաճախ կախված, թե որքանով արդյունավետ է կազմակերպության աշխատանքը ընդհանրապես և որքանով է կազմակերպությունը հասնում նախանշված նպատակներին:

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներին, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում, ձեռք բերել հմտություններ աշխատանքի ընդունման, աշխատանքային նկարագրերի մշակման, հաղորդակցության և այլ բնագավառներում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին
  • կկարողանան կազմել մարդկային ռեսուրսների կառավարման հետ առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, աշխատանքի նկարագրեր, կատարողականության գնահատման ձևեր
  • կբացահայտեն մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման մոտեցումներն ու գործիքները

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.

  • մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքները
    • մարդկային ռեսուրսների կառավարման հասկացությունը և անհրաժեշտությունը
    • կազմակերպական մշակույթը և մարդկային ռեսուրսների կառավարումը
    • մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական սկզբունքները
    • կազմակերպության կառուցվածքի նախագծում
    • աշխատուժի պլանավորում
  • մարդկային ռեսուրսների կառավարման ընթացակարգերը
    • աշխատանքի ընդունում
    • աշխատանքային նկարագրեր
    • մոտիվացիոն համակարգերի ստեղծում
    • կատարողականության գնահատում
    • ուսուցում և մասնագիտական աճի պլանավորում
  • մարդկային ռեսուրսների կառավարման հիմնաքարերը
    • լիդերություն
    • որոշումների ընդունում
    • կոնֆլիկտների կառավարում
    • բանակցային հմտություններ
    • հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում
    • ժամանակի կառավարում
    • թիմային աշխատանք

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվում են տպագիր նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ և քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ: Դասընթացի մեթոդները ներառում են սլայդերի ներկայացում, քննարկումներ, հարցուպատասխան, տարբեր թեմաներով գործնական առաջադրանքների կատարում

Դասընթացի տևողությունը

Դասընթացի տևողությունն է 16 ժամ: