Նորություններ

03-02-2018

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի աշխատակիցներն այցելեցին Իջևան

Մարտի 1-ին Իջևան քաղաքում գտնվող Տավուշի թեմի առաջնորդարանն իր հարկի տակ ընդունեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանին և հասարակայնության հետ կապերի համակարգող Նունե Ղազարյանին: Նրանց այցի նպատակն էր ուսումնասիրել և լուսաբանել ‹‹Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի›› ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Դասավանդող ուսուցիչները Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներին և ‹‹Ընտանիք և համայնք›› ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանին, ով ևս ծրագրի շրջանակներում գտնվում էր Իջևանում, ներկայացրին երեխաների հետ տարվող աշխատանքների ընթացքը, պատմեցին հետագա անելիքների և ծրագրերի մասին, նրանց ուշադրությանը ներկայացրին երեխաների՝ արդեն ավարտին հասցված ստեղծագործությունները:

 

Այժմ ծրագրի շրջանակներում երգի, կարպետագործության և կավագործության խմբակներում ընդգրկված են Իջևան քաղաքի շուրջ 60 երեխաներ:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և ‹‹Ընտանիք և համայնք›› ՀԿ-ի կողմից իրականացվող ‹‹Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի›› նպատակ ունի աջակցել Իջևան, Նոյեմբերյան և Մեծամոր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխաներին՝ ներառելով նրանց համայնքի մշակութային կյանքում և զարգացնելով նրանց ստեղծագործական ներուժը: Նշենք, որ այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

վերադառնալ բոլոր նորություններին

մեկնաբանություն