Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի լեզվի դասավանդման (TEFL) ծրագրի ազդեցության գնահատում-2008թ.

2008 թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՔԶՀՀ-ն Խաղաղության կորպուսի խնդրանքով անցկացրել է  Խաղաղության կորպուսի (ԽԿ) աղդեցության գնահատում:

Այս հետազոտության նպատակն էր արձանագրել Խաղաղության Կորպուսի կամավորների ունեցած ազդեցությունը հյուրընկալող երկրի այն բնակիչների վրա, որոնց հետ կամավորները կենակցել և աշխատել են:

ՔԶՀՀ-ն Հայաստանում Խաղաղության կորպուսի ազդեցության գնահատումը կատարել  է  տարբեր վայրերում ԽԿ կամավորների հետ ապրած և աշխատած անձանց հետ անցկացրած հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներն անցկացվել են նաև հյուրընկալող ընտանիքների, ուսուցիչ-գործընկերների, դպրոցների կազմակերպչական ներկայացուցիչների, ուսանողների, ԽԿ կամավորների, նրանց հետ աշխատած, փոխանակման ծրագրերն անցած անձանց հետ: Խաղաղության կորպուսի ղեկավարությունը շատ բարձր գնահատեց ՔԶՀՀ- ի վերլուծական հաշվետվությունը և ընդհանուր առմամբ ՔԶՀՀ հետազոտական թիմի տքնաջան աշխատանքը մասնագիտական ունակությունների և կատարված աշխատանքի կարևորության առումով: Հայաստանյան Խաղաղության կորպուսի տնօրեն Լի Լեսին, արտահայտելով իր կարծիքը, նշել է. “Ես միանգամայն տպավորված եմ, թե ինչպիսի մանրակրկտությամբ և որակով է կատարվել հաշվետվությունը: Այս գնահատման շրջանակներում ՔԶՀՀ- ի հետ համագործակցելը ուղղակի հաճույք էր: Շնորհակալություն ձեր պրոֆեսիոնալիզմի և կատարված բարձրորակ աշխատանքի համար”:

Այս խոսքերը, անշուշտ, շատ կարևոր են ՔԶՀՀ – ի թիմի համար և խրախուսում են նրանց դիմել նորանոր նախաձեռնությունների:

Խաղաղության կորպուսի համար իրակացրած հետազոտության հաջողված պատմությունը ամբողջությամբ կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ: