Դասընթացներ

Ելնելով ՔԶՀՀ առաքելությունից և հաշվի առնելով կուտակած փորձը` ՔԶՀՀ դասընթացներն ուղղված են հիմնականում քաղաքացիական հասարակության կառույցներին, սակայն դրանցից շատերը թեմաների լայն շրջանակներ են ընդգրկում և պահանջարկ ունեն նաև բիզնես կառույցների և անհատների շրջանում:

Մինչ օրս մեր կողմից իրականացվել է մոտ 100 դասընթաց տարբեր կազմակերպությունների համար: Մեր դասընթացների պատվիրատուների և մասնակիցների թվում են Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Վորլդ վիժնը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, Արմավիրի զարգացման կենտրոնը, ԱՄՆ Կրթական զարգացման գործակալությունը (AED), ՀՀ փաստաբանների պալատը, Բրիտանական խորհուրդը և մի շարք այլ կառույցներ: Ընդհանուր առմամբ ՔԶՀՀ դասընթացներին մասնակցել է մոտ 900 մարդ՝ ավելի քան 150 կազմակերպություններից:

ՔԶՀՀ դասընթացներն ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և իրականացման, ֆինանսական կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման և անձնային հմտությունների զարգացման ոլորտները:

Դասընթացներն իրականացվում են ինչպես բաց կարգով, այնպես էլ ըստ պատվերի՝ ելնելով պատվիրատուի կարիքներից և նախընտրած ժամանակահատվածից:

Ստորև ներկայացված դասընթացների նախընտրության, դասընթացների և խորհրդատվությունների հետ կապված ձեր կարիքների, առաջարկների ու կարծիքների արտահայտման համար գրել cdpf@cdpf.am  էլեկտրոնային հասցեին: Ձեր կարծիքը կօգնի մեզ հնարավորինս նպատակային կազմակերպել մեր ծառայությունները՝ Ձեր և Ձեր կազմակերպությունների կարիքներն առավելագույնս բավարարելու նպատակով: 
Դասընթացների մասին մանրամասն տեղեկատվություն կհայտարարվի հաջորդաբար: 

ՔԶՀՀ-ի կողմից մատուցվող  դասընթացների նկարագրին կարող եք ծանոթանալ ստորև, իսկ հարցերի դեպքում զանգեք +374 10 576670 հեռախոսահամարով կամ գրեք cdpf@cdpf.am էլ. հասցեին: