Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հայտարարություն
Թափուր աշխատատեղ ՔԶՀՀ-ում

...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Վերահսկում և գնահատում English
Վերահսկում և գնահատում

ՔԶՀՀ ծառայությունների առանձին բլոկը վերաբերում է ծրագրերի վերահսկմանը և գնահատմանը:  Այս ոլորտում ՔԶՀՀ-ն առաջարկում է թե ուսումնական ու խորհրդատվական ծառայություններ, թե անմիջական վերահսկման ու գնահատման ծառայություններ: Վերջին տարիների ընթացքում  ՔԶՀՀ-ն իրականացրել է հինգ ծրագրերի հետազոտություն և գնահատում` Խաղաղության կորպուսի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Կապանի տարածաշրջանի ֆերմերների ասոցիացիայի, Վորլդ Վիժն Հայաստանի, ԵՒՀԿ-ի և այլ կազմակերպությունների պատվերով:

ՔԶՀՀ աշխատակիցները և փորձագետները ունեն ավելի քան 100 ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման փորձ, համապատասխան կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել մոնիտորինգի ու գնահատման բնագավառում, հանդիսանում են ծրագրերի գնահատման միջազգային ցանցերի անդամ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ  Ծառայությունների համակարգող Փիրուզա Մանուկյանին +374 10 576670 եռախոսահամարներով կամ piruza@cdpf.am  էլ. փոստով:

Ստորև նարկայացնում ենք մեր կողմից իրականացված և առկա վերահսկման և գնահատման ծրագրերը`

 


Կազմակերպական զարգացման գնահատում և կարողությունների զարգացման պլանավորում-2011-2012թթ.

Օրհուս կենտրոնների կայունության զարգացման ծրագիր-2010թ.

Քաղաքացիական երկխոսություն և գործողություններ ծրագրի գնահատում-2010թ.

ԵՀՀ-ի ԿԿԶ և ՀԶՌԿ ծրագրերի գնահատում և Հայաստանում ՀԿ կայունության և համայնքային զարգացման մեխանիզմների ուսումնասիրություն-2009թ.

Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի լեզվի դասավանդման (TEFL) ծրագրի ազդեցության գնահատում-2008թ.

“Կապանի Տարածաշրջանի Ֆերմերների Ասոցիացիա” ՀԿ-ի կողմից իրականացվող P-4687 ծրագրի 2007-2008 տարեկան գործընթացի գնահատում-2008թ.

Թափանցիկության դպրոցական խորհուրդներում-2007թ.

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: