Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հայտարարություն
Թափուր աշխատատեղ ՔԶՀՀ-ում

...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Հետազոտություններ English
Հետազոտություններ

ՔԶՀՀ-ն մեծ փորձ ունի հետազոտությունների իրականացման բնագավառում և իր ծառայություններն է առաջարկում այս ոլորտում: Վերջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մի շարք հետազոտություններ ծրագրերի գնահատման, մարդկային ռեսուրսների կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում: Մենք հետազոտություններ ենք իրականացրել Խաղաղության Կորպուսի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Սքուեր Ուան ռեստորանների ցանցի համար:

Ընդհանուր առմամբ, ՔԶՀՀ-ն և իր աշխատակիցները ունեն մոտ 20 հետազոտությունների կազմակերպման, իրականացման և վերլուծության փորձ, ընդ որում մենք իրականացում ենք թե քանակական և թե որակական հետազոտություններ, իսկ այս ոլորտում ներգրավված մեր աշխատակցիները և փորձագետները համապատասխան մասնագիտական կրթություն և վերապատրաստման դասընթացներ են անցել սոցիոլոգիայի բնագավառում:

ՔԶՀՀ-ն առաջարկում է մասնավորապես հետևյալ հետազոտական և վերլուծական ծառայությունները.

 - աշխատակիցների կարծիքի ու կարիքների բացահայտման հարցում,
- ծրագրերի գնահատման համար իրականացվող հարցումներ, հարցազրույցներ,
- քաղաքացիական հասարակության ոլորտում ուսումնասիրություններ,
- հարցաթերթերի մշակում և փորձարկում,
- իրականացված հետազոտությունների տվյալների վերլուծություն,
- այլ ոլորտներում հետազոտություններ և վերլուծություններ` ըստ պատվերի:

Ցանկացած հետազոտության իրականացման դեպքում ՔԶՀՀ-ն ներկայացնում է նաև առաջարկների մաս` պատվիրատու կազմակերպության կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ Ծառայությունների համակարգող Փիրուզա Մանուկյանին +374 10 576670 հեռախոսահամարներով կամ piruza@cdpf.am էլ. փոստով:

Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացրած հետազոտություններից մի քանիսը


"Հաշմանդամություն ունեցողների կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով" ծրագրի հանրային կարծիքի հարցում

ԵՀՀ-ի ԿԿԶ և ՀԶՌԿ ծրագրերի գնահատում և Հայաստանում ՀԿ կայունության և համայնքային զարգացման մեխանիզմների ուսումնասիրություն-2009թ.

Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի լեզվի դասավանդման (TEFL) ծրագրի ազդեցության գնահատում-2008թ.

Սքուեր Ուան ռեստորանների ցանցի աշխատակիցների հետազոտություն-2008թ.

ՀԿ-ների կայունություն-2007թ.

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: