Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Ծառայություններ - Դասընթացներ English
Դասընթացներ

Ելնելով ՔԶՀՀ առաքելությունից և հաշվի առնելով կուտակած փորձը` ՔԶՀՀ դասընթացները ուղղված են հիմնականում քաղաքացիական հասարակության կառույցներին, սակայն դրանցից շատերը թեմաների լայն շրջանակներ են ընդգրկում և պահանջարկ ունեն նաև բիզնես կառույցների և անհատների շրջանում:

Մինչ օրս մեր կողմից իրականացվել է մոտ 100 դասընթաց տարբեր ազմակերպությունների համար: Մեր դասընթացների պատվիրատուների և մասնակիցների թվում են Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Վորլդ վիժնը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, Արմավիրի զարգացման կենտրոնը, ԱՄՆ Կրթական զարգացման գործակալությունը (AED), ՀՀ փաստաբանների պալատը, Բրիտանական խորհուրդը և շատ ուրիշները: Ընդհանուր առմամբ ՔԶՀՀ դասընթացներին մասնակցել է մոտ 900 մարդ, ավելի քան 150 կազմակերպություններից:

ՔԶՀՀ դասընթացները ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակմամ և իրականացման, ֆինանսական կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման և անձնային հմտությունների զարգացման ոլորտները:

Դասընթացները իրականացվում են ինչպես բաց կարգով, այնպես էլ ըստ պատվերի՝ ելնելով պատվիրատուի կարիքներից և նախընտրած ժամանակահատվածից:

Ստորև ներկայացնում ենք Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի բաց դասընթացների օրացույցը 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար: ՔԶՀՀ-ն իր ծառայությունները բարելավելու և հաճախորդների կարիքները բավարարելու նպատակով առաջարկում է ստորև ներկայացված դասընթացների նախընտրության, դասընթացների և խորհրդատվությունների հետ կապված ձեր կարիքների, առաջարկների ու կարծիքների արտահայտման համար գրել service@cdpf.am  էլեկտրոնային հասցեին: Ձեր կարծիքը կօգնի մեզ հնարավորինս նպատակային կազմակերպել մեր ծառայությունները՝ Ձեր և ձեր կազմակերպությունների կարիքները առավելագույնս բավարարելու նպատակով: 
Դասընթացների մասին մանրամասն տեղեկատվություն կհայտարարվի հաջորդաբար: 

ՔԶՀՀ-ի կողմից մատուցվող  դասընթացների նկարագրի հետ կարող եք ծանոթանալ ստորև, իսկ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ Ծառայությունների համակարգող Փիրուզա Մանուկյանին +374 10 576670 հեռախոսահամարով կամ piruza@cdpf.am էլ. հասցեով:


Ռազմավարական պլանավորում

Սոցիոլոգիական հետազոտության մեթոդները

Սոցիալական ձեռնարկություն

Ծրագրի մրցունակ առաջարկի շարադրում

Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում

Համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ

Տրամաբանական կառուցվածքը որպես ծրագրի պլանավորման և իրականացման արդյունավետ գործիք

Իրավական ակտերի ընդունումը Հայաստանում

Կազմակերպական զարգացման պլանավորում և կառավարում

Ոչ-առևտրային կառույցների խորհուրդի զարգացում

Ծրագրի կառավարում

Ծրագրային հաշվետվության մշակում

Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ

Մարդկային ռեսուրսների կառավարման կարգեր և ընթացակարգեր

Ֆոնդահայթայթման սկզբունքներն ու մեթոդները

Դասընթացավարների հիմնական հմտություններ

Շահերի պաշտպանության խորացված դասընթաց

Արդյունավետ ցանցերի ձևավորում

Ծրագրի ցիկլի կառավարում

Հասարակական ոլորտում կիրառվող Անգլերեն

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: