Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հայտարարություն
Թափուր աշխատատեղ ՔԶՀՀ-ում

...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Մեր մասին - Աշխատակազմ English
Աշխատակազմ


Armen GhalumyanԱրմեն Ղալումյանը նշանակվել է ՔԶՀՀ-ի տնօրենի պաշտոնում 2012թ.-ի սեպտեմբերին: Նա ունի նախագծերի կառավարման ավելի քան 5 տարվա գործնական փորձ տարբեր ոլորտներում, ներառյալ համայնքների զարգացումը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները և այլն:
Արմեն Ղալումյանն ունի ճարտարագիտության մագիստրոսի որակավորում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, ինչպես նաև գործարար ղեկավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման մագիստրոսի որակավորումներ՝ համապատասխանաբար Հայաստանի ամերիկյան համալսարանից և Հունգարիայում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի բիզնեսի դպրոցից: 2010թ.-ից նա հանդիսանում է Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute, PMI) անհատական անդամ և պլանավորում է հանձնել նշված ինստիտուտի Նախագծերի կառավարման պրոֆեսիոնալի (Project Management Professional, PMP)® հավաստագրման քննությունը: Բացի այդ, նրա մասնագիտական փորձը ներառում է դասավանդում Երևանի Եվրասիա միջազգային համալսարանում, որտեղ նա անգլերեն լեզվով անցկացրել է մագիստրոսական ուսուցման դասընթաց կառավարման սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև ղեկավարել է ուսանողի մագիստրոսական թեզ ռազմավարական կառավարման թեմայով:

Էլ.փոստ՝ armen@cdpf.am

Armen GhalumyanԼինա Խոյեցյանը ՔԶՀՀ-ում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ: Լինան տնտեսագետ է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը Ֆինանսահաշվապահական ֆակուլտետը, ստացել Աուդիտի և հաշվապահի դիպլոմ: Նա հաճախել է տարբեր դասընթացների և կուրսերի իր մասնագիտական կարողութունները ավելի զարգացնելու համար: Լինան ունի հաշվապահության ոլորտում ոչ-առևտրային և այլ կազմակերպությունների հետ աշխատելու ավելի քան 7 տարվա փորձ: Լինան միաժամանակ աշխատում է նաև Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության (ՊՀՔՀ) ՀԿ-ում` որպես գլխավոր հաշվապահ:

Էլ.փոստ՝  lina@cdpf.am


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: