Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Մեր մասին - Հոգաբարձուների խորհուրդ English
Հոգաբարձուների խորհուրդ

Էդվարդ Սաֆարյանը ավարտել է Դելավերի համալսարանը 2004 թվականին Շրջակա միջավայրի և էներգետիկ քաղաքականության մագիստրի աստիճանով: Մինչ այդ նա ստացել է Հայաստանում Ճարտարագիտական համալսարանի բակալավրի և մագիստրի աստիճան: Էդվարդը ունի նաև հարուստ աշխատանքային փորձ էներգետիկ արդյունաբերության բնագավառում Հայաստանում և ԱՄՆ-ում, ինչպես նաև Կառավարության ամրապնդման ծրագրերում: Ներկայումս Էդվարդը աշխատում է որպես բյուջետային խորհրդատու DFID "Աջակցություն ծրագրային բյուջետավորման իրականացմանը Հայաստանում" նախագծում: Նա նաև էներգետիկ անվտանգության և վերականգնողական էներգետիկ հիմնահարցերի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակն է: Պարոն Սաֆարյանը այժմ հանդես է գալիս որպես ՔԶՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Պոլա Դեր Մատոյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում և ապրել է այնտեղ մինչև 2001 թվականը:  Ունենալով հումանիտար գիտությունների և բիզնեսի մագիստրոսի կոչում` նա աշխատել է ԱՄՆ-ի մասնավոր հատվածում` զբաղեցնելով տարբեր ադմինիստրատիվ և կառավարչական պաշտոններ: Նա 12 տարի շարունակ առանց որևէ շահ հետապնդելու ներգրավված է եղել "Միավորված ճանապարհ Կալիֆորնիայում" (ազգային, ոչ-առևտրային կազմակերպություն) Տնօրենների խորհրդում, ինչպես նաև տարբեր հանձնաժողովներում, խորհուրդներում և Հյուսիսային Ամերիկայի Հայկական եկեղեցու Արևմտյան թեմում: Ներկայումս նա աշխատում է  որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինտերնետային զարգացման բաժնի տնօրեն և հանդես է գալիս որպես Աշխարհի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ և որպես Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի խաղաղության, անվտանգության և համաձայնության աշխատանքային խմբի անդամ: Տիկին Մատոյանը ներկայումս ՔԶՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ է և հանդիսանում է Խորհրդի զարգացման մասնագետ:

Արթուր Դրամփյանը ընդհանուր առմամբ ունի 13 տարվա հարուստ փորձ զարգացման աջակցության բնագավառում` ներառյալ հասարակության բարելավման, մարզա-յին/տեղական զարգացման և համայնքային մոբիլիզացիայի բնագավառները: Նրա մասնագիտական գործունեությունը տարբեր տարիներում ինտեգրացված ջրային պաշարների կառավարման, հարկերի վարչարարության բարելավման, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, բարելավված քաղաքային ծառայության առաքում, քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, SME աջակցություն, ասոցիացիայի կառուցում Հայաստանում: Նրա հիմնական փորձառությունը ներառում է հաջող աշխատանքը Բնապահպանության նախարարության հետ, Տարածքային վարչարարության նախարարության հետ, Պետական հարկային ծառայության, տեղական կառավարման, ազգային ՀԿ-ների, մասնագիտացված միավորումների, համայնքային կազմակերպությունների և ոչ-ֆորմալ քաղաքացիական խմբերի հետ: Նա աշխատել է համաձայն ԱՄՆ-ի կառավարության տրված հանձնարարականների (ԱՄՆ ՄԶԳ) և այլ միջազգային դոնորների հետ սկսած 1994 թվականից, սերտորեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների և նախագծերի հետ, որոնք իրականացվում են Հայաստանում: Պարոն Դրամփյանը նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա ավագ օգնական-դասախոս է Քաղաքական գիտությունների և Միջազգային հարաբերությունների դպրոցում: Պարոն Դրամփյանը այժմ հանդես է գալիս որպես ՔԶՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի ֆինանսական հարցերով մասնագետ:

Alen AmirkhanianԱլեն Ամիրխանյանը ՀԱՀ-ի Գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս և ռազմավարական խորհրդատու է: Նա դասավանդում է էկոլոգիապես կայուն (կանաչ) տեխնոլոգիաներ և լուծումներ, հատկապես կապված շրջական միջավայրի հետ: Պարոն Ամիրխանյանը ստացել է Քաղաքային պլանավորման մագիստրոսի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 1997թ-ին: Նա աշխատել է որպես ավագ փոխնախագահ Մայքլ Պորթերի մրցունակ ներքաղաքային նախաձեռնության հետազոտությունում: Նա Համաշխարհային բանկի, ՄԱԶԾ-ի և Բրուքինգս ինստիտուտի համար խորհրդակցություններ է անցկացրել տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ: Նա նաև համագործակցել է այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ՄԱԿ-ի Ընդլայնված հետազոտությունների համալսարան ինստիտուտում և այլն: Ներկայումս պարոն Ամիրխանյանը ՔԶՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ է:


Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: