Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Մասնակցային մոնիտորինգի դասընթացավարի մրցույթի հայտարարության վերջնաժամկետը երկարաձգվել է

Ընդհանուր տեղեկություններ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Մեր մասին English
Մեր մասին

Armen Ghalumyan

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը` ծառայելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), մասնավորապես կարողությունների զարգացման և դրամաշնորհների ղեկավարման միջոցով:


Armen Ghalumyan

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 25 ծրագրեր և նախաձեռնություններ, տրամադրել է շահերի պաշտպանության, ընտրությունների և համայնքային նախաձեռնությունների վերաբերյալ 134 դրամաշնորհային ծրագիր և 86 կրթաթոշակ: Բացի այդ, մենք տրամադրել ենք մոտ 300 դասընթաց և խորհրդատվություն տեղական և միջազգային կազմակերպությունների համար, իրականացրել 8 վերլուծական հետազոտական և գնահատման ծրագրեր և մատուցել այլ կարգի ծառայություններ:


Armen Ghalumyan

Մեր դոնորներն ու հաճախորդներն են Քաունթերփարթ Ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչությունը, Նորվեգիայի կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, Վորլդ Վիժըն-ի հայաստանյան ներկայացչությունը, ԵԱՀԿ երևանյան ներկայացուցչությունը, համայնքային ֆոնդերի WINGS գլոբալ հիմնադրամը, Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության հիմնադրամը, Հայ կրթական հիմնարկությունը և այլն:


Armen Ghalumyan

Մենք համագործակցություն ենք հաստատել Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ, ինչը թույլ է տալիս ծածկել Հայաստանի ողջ տարածքը՝ միավորելով առկա գիտելիքները և փորձը, և ավելի արդյունավետ դարձնել մեր ծառայությունները և ծրագրերը։ Ավելին, կազմակերպությունը համագործակցում է տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, պետական մարմինների և բիզնես կազմակերպությունների հետ` ընդլայնելով ծրագրերի և կապերի շրջանակը:


Armen Ghalumyan

2009-ին ՔԶՀՀ-ին շնորհվեց Քաունթերփարթ ինթերնեյշնլի և ԱՄՆ ՄԶԳ հավաստագիրը` որպես կազմակերպչական և ֆինանսական կառավարման, դրամաշնորհների ղեկավարման և ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն:


Առաքելություն և հեռանկար

Ռազմավարություն

Արժեքներ

Հոգաբարձուների խորհուրդ

Աշխատակազմ

Գնալ վերև  Գնալ վերև
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2016
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: