Նորություններ

02-01-2019

Ստորագրվեց ենթադրամաշնորհի հանձնման համաձայնագիր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող <<Կառուցողական երկխոսության հանձնառություն>> նախաձեռնության <<Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն>> ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 20-ին սկիզբ դրած  <<Հայկական Բիզնես Կոալիցիա>>-ի (այսուհետ՝ ՀԲԿ) զարգացման և կարողությունների հզորացման նպատակով հունվարի 31-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի  միջև կնքվեց ենթադրամաշնորհային պայմանագիր՝ 8,5 մլն դրամի չափով:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

<<Հայկական բիզնես կոալիցիայի կարողությունների զարգացում>> ծրագրի նպատակն է ստեղծել Հայաստանի բիզնես ոլորտի զարգացման աջակցմանն ուղղված ամուր և հեռանկարային պլատֆորմ: ՀԲԿ-ն կարևոր դերակատարում կունենա բիզնես միջավայրի կարգավորման բարելավման, ներկայումս նախաձեռնվող <<տնտեսական հեղափոխության>> աջակցման, ինչպես նաև համապատասխան հանրային քաղաքականությունների մշակման հետ առնչվող գործընթացներում՝ հանդիսանալով հանրության, բիզնեսի և կառավարության, նաև շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ հաղորդակցման ու բիզնես ոլորտի շահերի պաշտպանության ակտիվ և արդյունավետ կառույցներից մեկը:

 

      

վերադառնալ բոլոր նորություններին

մեկնաբանություն