Շահերի պաշտպանության խորացված դասընթաց
Ընդհանուր նկարագիր
Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ այն աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավի պլանավորման և իրականացման գիտելիքները եւ հմտությունները:
Դասընթացի արդյունքում մասնակիցները
- նոր փորձ ձեռք կբերեն ՇՊ քարոզարշավների իրականացման բնագավառում
- կսովորեն ՇՊ քարոզարշավի քայլերի հմուտ պլանավորման սկզբունքները
- կզարգացնեն ՇՊ ուղերձների արդյունավետ մշակման և ներկայացման անձնական հմտությունները
- գիտելիքներ ձեռք կբերեն լոբբինգի իրականացման ու ԶԼՄ-ների հետ աշխատանքի ոլորտում
- կտարբերակեն արդյունավետ կոալիցիաների առանձնահատկությունները:
Դասընթացի թեմաները և մեթոդիկան
Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.
- ՇՊ հիմնական գաղափարի/ սահմանումների ներկայացում
- ՇՊ հիմնական հասկացություններ
- ՇՊ հարակից հասկացություններ
- Տեղեկատվություն, կրթություն եւ հաղորդակցություն
- Հանրության հետ կապեր
- Համայնքի մոբիլիզացում
- Շահերի պաշտպանություն
- Շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորման քայլեր
- Տեղեկությունների հավաքագրում եւ խնդիրների սահմանում
- Հիմնախնդրի հստակեցման գործիքներ
- Վերջնական եւ միջանկյալ նպատակների ձեւակերպում
- Քաղաքական նպատակներ
- Գործընթացային նպատակներ
- Քաղաքացիական հասարակության հետ կապված նպատակներ
- Նպատակային խմբի սահմանում
- Ուժերի քարտեզի մշակում
- Ընդդիմադիրների համախոհների վերլուծություն
- Առաջնային թիրախ լսարան
- Երկրորդային թիրախ լսարան
- Ասելիքի մշակումն ու մատուցումը
- Կոալիցիաների ձեւավորում
- Լոբբինգ
Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, դերախաղ):
Դասընթացի տևողությունը
Դասընթացի տևողությունն է 12 ժամ:
Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: