Վերահսկում ԵՎ գնահատում

ՔԶՀՀ ծառայությունների առանձին բլոկը վերաբերում է ծրագրերի վերահսկմանը և գնահատմանը:  Այս ոլորտում ՔԶՀՀ-ն առաջարկում է թե՛ ուսումնական ու խորհրդատվական ծառայություններ, թե՛ անմիջական վերահսկման ու գնահատման ծառայություններ: Վերջին տարիների ընթացքում  ՔԶՀՀ-ն իրականացրել է հինգ ծրագրերի հետազոտություն և գնահատում` Խաղաղության կորպուսի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Կապանի տարածաշրջանի ֆերմերների ասոցիացիայի, Վորլդ Վիժն Հայաստանի, ԵՒՀԿ-ի և այլ կազմակերպությունների պատվերով:

ՔԶՀՀ աշխատակիցները և փորձագետներն ունեն ավելի քան 100 ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման փորձ և համապատասխան կրթություն, ինչպես նաև  վերապատրաստման դասընթացներ են անցել մոնիտորինգի ու գնահատման բնագավառում, հանդիսանում են ծրագրերի գնահատման միջազգային ցանցերի անդամներ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 10 576670 հեռախոսահամարով կամ գրեք cdpf@cdpf.am  էլ. հասցեին:

Ստորև նարկայացնում ենք մեր կողմից իրականացված և առկա վերահսկման և գնահատման ծրագրերը`