Դրամաշնորհների տրամադրում և կառավարում

Սկսած 2006թ. ՔԶՀՀ-ն իրականացնում է դրամաշնորհների կառավարում: Այս ծառայությունը հասցեագրված է տեղական և միջազգային կառույցներին, ինչպես նաև անհատներին, ովքեր հետաքրքրված են այլ անհատներին կամ կազմակերպություններին ֆինանսական (և ոչ-ֆինանսական) աջակցություն տրամադրել դրամաշնորհների (կրթաթոշակների կամ այլ ծրագրերի) միջոցով:

Մինչ օրս կազմակերպել է շահերի պաշտպանության և ընտրական գործընթացներին աջակցող 77 դրամաշնորհային ծրագրի և  84 ուսանողական կրթաթոշակների բաշխում և վերահսկում, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 475,743,000 ՀՀ դրամ: Մեր պատվիրատուներից են Քաունթերփարթ Ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակը (ԱՄՆ)` Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ) շրջանակներում, և Հայկական կրթական հիմնարկությունը (ԱՄՆ):

Մեր կողմից կարող է իրականացվել ինչպես դրամաշնորհների կառավարման գործընթացի ամբողջական ցիկլ, որը ներառում է մրցույթի ձևի ընտրություն (բաց, փակ, սահմանափակումներով, մեկ կամ բազմափուլանի), ձևաչափի մշակում, հայտարարության տարածում, դիմումների ընդունման և ընտրության կազմակերպում, պայմանագրերի ստորագրում, ծրագրերի իրականացման վերահսկում և ծրագրերի փակում, այնպես էլ դրա առանձին մասերը: Ծառայությունը մշակելիս մենք հաշվի ենք առնում մեր պատվիրատուի յուրաքանչյուր պահանջը` տեղայնացնելով այն Հայաստանի պայմաններին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ  տնօրեն Գագիկ Վարդնայանին ՝ +374 10 576670 հեռախոսահամարով կամ gagik.vardanyan@cdpf.am էլ. փոստով:

Ստորև ներկայացնում ենք մեր կողմից իրականացված դրամաշնորհային ծրագրերի նկարագրերը: