Նորություններ

06-21-2018

Հայաստանի ազգային պատկերասրահ այցելեցին Իջևան քաղաքի մեր շահառու երեխաները

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի համագործակցության արդյունքում իրականացող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրի՝ Իջևանի քաղաքի շահառու երեխաները հունիսի 21-ին այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Այստեղ երեխաները ծանոթացան իրենց ազգային մշակույթին ու արվեստին:

Երեխաների հիացական խոսքերից, զննող ու հետաքրքրությամբ լի աչքերից, էքսկուրսավարին ուղղված հարցերից կարելի էր հասկանալ, որ Հակոբ Հովնաթանյանի դիմանկարների շարքը, Այվազովսկու ծովային բացառիկ տեսարանները, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի և այլ անվանի արվեստագետների հայկական մշակույթն արտացոլող ինքնատիպ նմուշները խորն ու անմոռանալի տպավորություն էին գործել երեխաների վրա:

Ազգային մշակույթին մոտ լինելու, հայտնի նկարիչների ստեղծագործությունների բնօրինակները տեսնելու և դրանց մասին նոր ու հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն երեխաները ստացան Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրի աջակցությամբ իրականացող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> նախագծի շրջանակներում:

 

վերադառնալ բոլոր նորություններին

մեկնաբանություն