Սեպտեմբերի 29-ին կայացավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Կայունության ցուցանիշի հետազոտության արդյունքների ամենամյա ներկայացումը: ՔՀԿ Կայունության ցուցանիշը ուսումնասիրում է հասարակական կազմակերպությունների համար նպաստավոր միջավայրը` կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպության կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների, և հանրային իմիջի վրա: Չնայած Հայաստանի կայունության ընդհանուր ցուցանիշը 2016 թվականին չի բարելավվել, ուսումնասիրությունը մատնանշել է առաջընթաց երեք հորիզոնականներում` նպաստավոր միջավայր, ֆինանսական կայունություն և շահերի պաշտպանություն:
Սա ԱՄՆ ՄԶԳ-ի ՔՀԿ Կայունության ցուցանիշի 20-րդ թողարկումն է: 2010 թվականից ի վեր Հայաստանում ցուցանիշի ուսումնասիրությունն իրականացնում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ վաշինգթոնյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ կողմից 2006-2009թթ. աջակցություն ստացած երեք միջնորդական ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկն է:
վերադառնալ բոլոր նորություններինԱյս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: