Հոկտեմբերի 20-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան» զեկույցի առցանց ձևաչափով ներկայացում-քննարկումը, որին ներկա էին տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև USAID Armenia-ի տնօրեն Ջոն Ալեյոն:
ՔԶՀՀ փորձագետ Անահիտ Հակոբյանը, ով իրականացնելով ուսումնասիրություններ ու գնահատելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ընդհանուր ցուցանիշները, մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց 2022 թվականին ՔՀԿ ոլորտում գրանցված փոփոխությունները՝ անդրադառնալով մասնավորապես հետևյալ 7 ցուցանիշների փոփոխություններին՝ իրավական միջավայր, կազմակերպական կարողություններ, ֆինանսական կայունություն, շահերի պաշտպանություն, ծառայությունների մատուցում, ոլորտային ենթակառուցվածքներ, հանրային ընկալում։
Արդեն 9-րդ տարին է, ինչ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (CDPF) ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ ու մեթոդաբանությամբ, իրականացնելով տարեկան ուսումնասիրություններ, մշակում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսի զեկույցները:
Թվով 26-րդ զեկույցը ևս մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Prof it Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
<<Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2022, Հայաստան>>
“Civil Society Organization Sustainability Index 2022 for Armenia“
վերադառնալ բոլոր նորություններինԱյս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: