Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ‹‹ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի›› շրջանակներում ֆինանսավորվող ‹‹Սոցիալական Ձեռներեցի Կենտրոն›› նախագծի իրականացման շրջանակներում ծրագրի շահառու ՀԿ-ներին օգոստոսի 21-ին ժամը 12:00-ին հրավիրում է մասնակցելու ՔԶՀՀ գրասենյակում (Երևան, Չարենցի 1, 208 սենյակ) տեղի ունեցող հանդիպմանը, որի ընթացքում փորձագետների կողմից կտրվի խորհրդատվություն հետևյալ թեմաների վերաբերյալ՝ սոցիալական ձեռներեցության իրականացման իրավական կարգավորում, բիզնեսների արդյունավետ կառավարման գործիքներ, արտադրության տեխնոլոգիաներ, հաշվապահական հաշվառում ու հարկման տարբերակներ, ինչպես նաև կխոսվի Հայաստանի Սոցիալական Ձենարկությունների Ասոցիացիայի գործունեությանը և վերջինիս անդամագրվելու հնարավորությունների մասին:
Հանդիպման ընթացքում հնարավորություն կստեղծվի միմյանց հետ հաղորդակցվելու, առաջացած խնդիրների և լուծումների մասով փորձ փոխանակելու, նաև մոտ ժամանակներում նման լրացուցիչ հանդիպումներ պլանավորելու համար: Հուսով ենք, որ սա նաև խթան կլինի անմիջական կապերով ձեր հետագա համագործակցության համար:
Հանդիպմանը կարող են մասնակցել յուրաքանչյուր կազմակերպությունից մինչև երեք ներկայացուցիչ: Հանդիպմանը ներկա կլինեն վերոհիշյալ ոլորտների մեր փորձագետները:
Խնդրում եմ մինչև օգոստոսի 20-ը հաստատեք Ձեր և/կամ Ձեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
վերադառնալ բոլոր հայտարարություններինԱյս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում": Կայքում առկա նյութերի բովանդակությունը կամ արտահայտած տեսակետները միմիայն ՔԶՀՀ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: