Նորություններ

06-28-2018

Հայաստանի ազգային պատկերասրահում այս անգամ Մեծամոր քաղաքի երեխաներն են

Հունիսի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի այցելունները Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և <<Ընտանիք և համայնք>> ՀԿ-ի կողմից իրականացող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> ծրագրում ընդգրկված երեխաներն էին՝ այս անգամ Մեծամոր համայնքից:

Էքսկուրսավար տիկին Անգինը երեխաներին ներկայացրեց 6-20-րդ դարերի հայկական կերպարվեստն արտացոլող բարձրարժեք ստեղծագործությունները: Այստեղ Երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու այնպիսի անվանի հայ նկարիչների բնօրինակ աշխատանքները, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը և մի շարք այլ մեծանուն արվեստագետներ:

Այցը բացառիկ էր նրանով, որ երեխաները հնարավորություն ունեցան ներկա գտնվել հռչակավոր հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված <<Մինաս. հին ու բոլորովին նոր>> անունը կրող ցուցադրությանը և տեսնել նկարչի արտասովոր երևակայության ու գույների խաղի միախառնումից ծնված գեղեցիկ ստեղծագործությունները:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող և <<Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների հզորացմանը>> ծրագրի աջակցությամբ իրականանող <<Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի>> նախագիծը, որի նպատակն է Նոյեմբերյան, Իջևան և Մեծամոր համայնքների խոցելի ընտանիքների երեխաներին ներառել իրենց համայնքների սոցիալ-մշակութային կյանք, այս ճանաչողականան էքսկուրսիաների օգնությամբ երեխաներին հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալ իրենց ազգային մշակույթին, ճանաչել հայ անվանի արվեստագետներին ու նրանց աշխատանքները:

վերադառնալ բոլոր նորություններին

մեկնաբանություն