Խորհրդատվություն

ՔԶՀՀ խորհրդատվություններն ուղղված են թե՛ քաղաքացիական հասարակության կառույցներին, թե՛ բիզնես և պետական կազմակերպություններին:

Մինչ օրս մեր կողմից իրականացվել է մոտ 50 խոհրդատվական ծրագիր տարբեր կազմակերպությունների համար: Մեր խորհրդատվությունների պատվիրատուների թվում են Հայաստանի առաքելական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Ունիսոն հատուկ կարիքներով անձանց աջակցության ՀԿ-ն, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը, ՀՀ փաստաբանների պալատը, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը և բազմաթիվ այլ պատվիրատուներ: Ընդհանուր առմամբ ՔԶՀՀ խորհրդատվություններին մասնակցել են մոտ 10 կազմակերպություններ:

ՔԶՀՀ խորհրդատվություններն ընդգրկում են կազմակերպության ղեկավարման և կառավարման, մոնիտորինգի և գնահատման, ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության, ծրագրերի մշակման և իրականացման, ֆինանսական կայունության, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտները: Ցանկացած խորհրդատվություն մատուցվում է ելնելով հաճախորդների կարիքներից, հետաքրքրություններից և նախընտրություններից, այդ իսկ պատճառով ՔԶՀՀ-ն խորհրդատվության պատվերի դեպքում միշտ ներկայացնում է առաջարկ` խորհրդատվության նպատակների, արդյունքների և պայմանների համաձայնեցման նպատակով:

Մատուցվող խորհրդատվությունների ցանկը ներկայացված է ստորև: Եթե հետաքրքրված եք ներկայացված թեմաների շրջանակներում խորհրդատվության մատուցմամբ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, և մենք պատրաստ ենք ավելի մանրամասն քննարկել ձեր կարիքներին ու նախընտրություններին համապատասխանող խորհրդատվության բովանդակությունը, իրականացման ձևաչափը և այլն: Հարցերի դեպքում զանգեք +374 10 576670 հեռախոսահամարով կամ գրեք  cdpf@cdpf.am էլ. հասցեին:

Կազմակերպության գրանցում

Կազմակերպության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում

Ռազմավարական պլանավորում

Կազմակերպության խորհրդի և անդամության ձևավորում և զարգացում

Ծրագրի մրցունակ առաջարկի մշակում

Ծրագրերի կառավարում

Տրամաբանական կառուցվածքի մշակում

Ծրագրային գործունեության հաշվետվություն

Ծրագրի բյուջեի մշակում

Ծրագրերի ֆինանսական կառավարում

Մարդկային ռեսուրսների կառավարում (աշխատանքի ընդունում, կատարողականության գնահատում, մոտիվացիա, ընթացակարգեր)

Սոցիալական ձեռնարկության հիմնում և կառավարում

Շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում

Աշխատանք զանգվածային լրատվամիջոցների հետ

Արդյունավետ կոալիցիաների և ցանցերի ձևավորում

Կազմակերպության գործունեության վերահսկում և գնահատում

Ծրագրի արդյունավետության գնահատում

Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում

Խորհրդատվության գինը մեկ ժամվա համար կազմում է 11000-15000 դրամ (առանց ԱԱՀ):