Նորություններ

11-19-2018

Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ

Նոյեմբերի 16-ին Գյումրի և Գավառ քաղաքներում բացվեցին բիզնես հաշտարարի գրասենյակներ, ինչն իր բնույթով նորարարական նախաձեռնություն է Հայաստանում: Գրասենյակների բացման նպատակը մեկն է՝ վեր հանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների խնդիրներն ու բողոքները, նախնական վերլուծության ենթարկել, առաջարկություններ ներկայացնել, ուղղորդել, անհրաժեշտ փաստաթղթեր կազմել և այլն: Ինչպես հայտնի է՝ ՓՄՁ-ներն ունեն իրենց շահերի և իրավունքների անվճար պաշտպանության կարիք, ինչի մասին վկայում են այս ոլորտում գործող ՀԿ-ներն ու փաստաբանական կազմակերպությունների շրջանում արված հարցումները:Շահերի և իրավունքների պաշտպանության առումով հատկապես խոցելի են սոցիալական ձեռնարկությունները և կանանց կողմից ստեղծված բիզնեսները, որոնք, գործելով ձեռնարկատիրական դաշտում և ունենալով բիզնեսին բնորոշ բոլոր խնդիրները, միևնույն ժամանակ իրենց առջև ունեն շատ կարևոր սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտություն (բախվում են վերաբերմունքային ու արժեքային կարծրատիպերի, ավելի պակաս վճարունակ են իրենց շահերի պաշտպանության առումով և այլն): Ելնելով միջազգային փորձից, որը մատնանշում է ՓՄՁ-ների շահերի և իրավունքների արտադատարանական ինստիտուտների արդյունավետությունը, բիզնես հաշտարարի գրասենյակների առկայությունը մեր երկրում ևս կարող է զգալի օգուտ բերել ոլորտին: Բիզնես հաշտարարի պիլոտային գրասենյակների հիմնումն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականցացնում է «Շիրակի մարզի առևտրաարդյանաբերական պալատը» իր գործընկերներ «Հայաստանի սոցիալական ձեռնարկատերերի ասոցիացիայի», «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի», «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ի, «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Գործարար աջակցության գրասենյակի» հետ համատեղ:

     

վերադառնալ բոլոր նորություններին
ccc sss

մեկնաբանություն